Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

05.10.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ   


3479-Ա  05.10.2017թ.


ՆՈՒԲԱՐԱՇԵՆԻ 12-ՐԴ  ՓՈՂՈՑԻ  Հ.13  ՀԱՍՑԵՈՒՄ  ԳՏՆՎՈՂ  
ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ  ԵՎ  ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ  ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ  ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել  Հրաչյա Արշակյանի  դիմումը՝  Նուբարաշենի 12-րդ  փողոցի  հ.13  հասցեում  գտնվող,  սեփականության իրավունքով իրեն պատկանող հողամասի  (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական  գրանցման 17.05.2017թ. հ.17052017-01-0057  վկայական) նպատակային և գործառնական նշանակությունը բնակավայրերի և  հասարակական  կառուցապատման  սահմանելու  մասին:
Համաձայն   ՀՀ   կառավարության  2005թ. դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ  հաստատված Երևան քաղաքի  գլխավոր  հատակագծի՝  Նուբարաշենի 12-րդ  փողոցի  հ.13  հասցեի հողամասը  գտնվում  է  բնակավայրերի  նպատակային  նշանակության  /կատեգորիայի/ խառը  կառուցապատման  գոտում:  
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերով, ՀՀ կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 26-րդ կետի 2-րդ ենթակետով,  հաշվի  առնելով  Երևանի  քաղաքապետարանի  աշխատակազմի  ճարտարապետության  և  քաղաքաշինության  վարչության  04.08.2017թ. հ.18-06/1-Ա-5463  եզրակացությունը.
1.ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված կարգի 15-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն՝  Նուբարաշենի 12-րդ փողոցի  հ.13  հասցեում գտնվող  հողամասի  նպատակային  նշանակությունը  սահմանել  բնակավայրերի:
2.ՀՀ կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ  հաստատված կարգի 26-րդ կետի 2-րդ  ենթակետի  համաձայն՝  Նուբարաշենի 12-րդ  փողոցի  հ.13  հասցեում գտնվող հողամասի գործառնական /օգտագործման նպատակը/ նշանակությունը սահմանել հասարակական կառուցապատման:
3.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշումից ծագող հողամասի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունները ենթակա են պետական գրանցման` անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում համաձայն՝ կից ներկայացված ճարտարապետահատա-կագծային առաջադրանքի:
4.Սույն որոշումն  ուժի  մեջ է  մտնում  այն  ստանալու  հաջորդ օրը։
5.Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում, կամ դատական կարգով Հայաստանի  Հանրապետության  վարչական  դատարան՝  երկամսյա  ժամկետում։
6.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի   վրա։
7.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի  քաղաքապետարանի  աշխատակազմի  քարտուղարը։



ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                   Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ