Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

07.02.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

357-Ա 07.02.2020թ.

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԸ «ԵՐԵՎԱՆԻ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՈՒՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով քաղաքացիական օրենսգրքի 62-րդ հոդվածը և Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 25-ի հ.178-Ն որոշման հավելվածի 41-րդ կետի 4-րդ ենթակետը.
1.Երևան քաղաքի սեփականությունը համարվող տրանսպորտային միջոցն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկին՝ համաձայն հ.1 հավելվածի:
2.Տրանսպորտային միջոցի հանձնման-ընդունման աշխատանքներն իրականացնելու համար ստեղծել հանձնաժողով՝ համաձայն հ.2 հավելվածի:
3.Հանձնարարել հանձնաժողովի նախագահին՝ սույն որոշման ընդունումից հետո իրականացնել տրանսպորտային միջոցի հանձնման-ընդունման աշխատանքները:
4.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվու-թյունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետի և հանձնաժողովի նախագահի վրա:
5.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանի վրա:

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                      Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ