Քաղաքապետի որոշումներ
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ
03.10.2019
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
3607-Ա 03.10.2019թ.
ԳԵՎՈՐԳ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայանալիք «Urban by Nature» բնապահպանական ծրագրին մասնակցելու նպատակով և ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով.
1. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետի ժ/պ Գևորգ Նավասարդյանին՝ 2019 թվականի հոկտեմբերի 7-ից 10-ը գործուղել Վրաստան (Թբիլիսի):
2. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերը հոգում է հրավիրող կողմը:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ