ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

04.10.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

3611-Ա 04.10.2019թ.


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-Ի N 700-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2016 թվականի փետրվարի 11-ի N 25-Ն հրամանի N 1 հավելվածի 3.11-րդ, 3.12-րդ կետերով, հիմք ընդունելով սոցիալական աջակցության Նորք-Մարաշի տարածքային բաժնի պետի 25.09.2019թ. h.367/19 և Մալաթիա-Սեբաստիայի տարածքային բաժնի պետի 26.09.2019թ. հ.Գ-12/147 գրությունները.
1.Երևանի քաղաքապետի 2018 թվականի փետրվարի 26-ի «Տարածքային մակարդակում կնքված սոցիալական համագործակցության համաձայնագրի համաձայն ձևավորված համակարգող խորհրդի անհատական կազմը հաստատելու և Երևանի քաղաքապետի 2016 թվականի հուլիսի 13-ի N 2566-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 700-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման հ.10 հավելվածի 1-ին կետում «Վ.Մկրտչյան» բառերը փոխարինել «Հ.Մանուկյան» բառերով, իսկ 8-րդ կետում «Ն.Չախոյան» բառերը՝ «Ա.Պողոսյան» բառերով.
2) որոշման հ.8 հավելվածի 8-րդ կետում «Լ.Պողոսյան» բառերը փոխարինել «Ն.Էքիզյան» բառերով:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                              Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ