Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

04.10.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

3614-Ա 04.10.2019թ.


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-Ի Հ.1754-Ա, 2019 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-Ի Հ. 3376-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ. 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 51-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով Վահրամ Աթինյանի 26.09.2019թ. հ. Ա-10710 դիմումը.
1.Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի միավորներին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:
2. Երևանի քաղաքապետի 2008թ. ապրիլի 14-ի «Անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին» հ. 1754-Ա որոշման հավելվածի 12-րդ կետի 5-րդ սյունակում «Գրիգոր Լուսավորիչ փողոց, հ. 4/4» բառերը փոխարինել «Խորենացու փողոց, 1-ին փակուղի, հ. 9» բառերով: Երևանի քաղաքապետի 2019թ. սեպտեմբերի 18-ի «Անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին» հ. 3376-Ա որոշման հավելվածի 9-րդ կետի 5-րդ սյունակում «հ. 36» բառերը փոխարինել «հ.36/1» բառերով։
3.Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանմանը, վարչական շրջանների ղեկավարներին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի բաժինների պետերին և դիմողներին:
4.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                    Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ