Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

17.10.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ    

3616-Ա   17.10.2017թ.

ԱՆՇԱՐԺ  ԳՈՒՅՔԵՐԻ  ՀԱՍՑԵՆԵՐ  ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ  ԵՎ  
ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2017Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի Հ. 3533-Ա
ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ. 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 51-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով քաղաքացի Սուսաննա Պետրոսյանի լիազորված անձ՝ Ռուբեն Ադամյանի 12.10.2017թ. Ա-7631 դիմումը.
1.Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի միավորներին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:
2.Երևանի քաղաքապետի 2017թ. հոկտեմբերի 10-ի «Անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին» հ. 3533-Ա որոշման հավելվածի 1-ին կետի 5-րդ սյունակում «հ.57» բառերը փոխարինել «հ.55/1» բառերով։
3.Հանձնարարել «Հողի և ունեցվածքի գործառնություններ» ՓԲԸ-ին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանմանը, վարչական շրջանների ղեկավարներին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի բաժինների պետերին և դիմողներին:
4.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի և «Հողի և ունեցվածքի գործառնություններ» ՓԲԸ-ի տնօրենի վրա:
5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                             Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ