Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

23.11.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


3623-Ա 23.11.2020թ.

 

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 14-րդ հոդվածով և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 6.1-րդ կետով.
1.Հաստատել «Բնակչության հատուկ սպասարկում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կառուցվածքը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն հավելվածի։
2.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել «Բնակչության հատուկ սպասարկում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի վրա:
3. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Ս.Ներսեսյանի վրա:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                         ՀՐ.ՍԱՐԳՍՅԱՆ