Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

23.11.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


3624-Ա 23.11.2020թ.

 

Ն.ՉԱՐԲԱԽԻ 12-ՐԴ ՓՈՂՈՑԻ Հ.8 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ
ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ
ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Երեմ Մկրտչյանի լ/ա Անուշ Սարոյանի դիմումը՝ Ն.Չարբախի 12-րդ փողոցի հ.8 հասցեում գտնվող, Երեմ Մկրտչյանին պատկանող տնամերձ հողամասի հողհատկացման հիմքերը վերականգնելու մասին:
Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 13.12.2019թ. հ. Հ-19502 տեղեկանքը:
ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ քննարկվող հողամասը գտնվում է բնակավայ-րերի նպատակային նշանակության /կատեգորիայի/ բնակելի կառուցապատման գոտում, համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2 և 3 կետերի պահանջներին, ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման 8-րդ գոտում:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 135-րդ հոդվածով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, 64-րդ հոդվածի 8-րդ մասի 1-ին կետով, 16-րդ մասով, հաշվի առնելով Երևանի քաղաքա-պետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 28.08.2020թ. հ.18-06/1-Ս-5654 եզրակացությունը.
1. Սահմանել, որ Ն.Չարբախի 12-րդ փողոցի հ.8 հասցեում գտնվող տնամերձ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 360.0քմ:
2. Ընդունել ի գիտություն, որ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ Ն.Չարբախի 12-րդ փողոցի հ.8 հասցեում գտնվող 360.0քմ մակերեսով հողամասն օրենքի ուժով սեփականության իրավունքով փոխանցվում է Երեմ Մկրտչյանին:
3. ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Ն.Չարբախի 12-րդ փողոցի հ.8 հասցեում գտնվող՝ 360.0քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը /օգտագործման նպատակը/ սահմանել բնակելի կառուցապատման:
4.Հողամասի սահմանները որոշվում են 360.0քմ մակերեսի համար սահմանված կարգով հաստատված հողամասի հատակագծով:
5. Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում։
6. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
7. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինու-թյան, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի և Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի վրա։
8. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                         ՀՐ.ՍԱՐԳՍՅԱՆ