Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

07.12.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ

3624-Ա 07.12.2018թ.

ԵՐԵՎԱՆԻ ՆԵՐՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՄԻԿՐՈԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ Հ.Հ.7, 17 ԵՐԹՈՒՂԻՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի Հ.2911-Ա  ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 57-րդ հոդվածի   1-ին մասի 3-րդ կետով, «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությամբ, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով, , «Սնանկության մասին» օրենքի 45-րդ, 70-րդ, 71-րդ և 72-րդ հոդվածներով, հիմք ընդունելով ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 25.10.2018թ. հ.ԱՎԴ1/0034/04/16 որոշումը և հաշվի առնելով Երևանի քաղաքապե¬տարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի 26.11.2018թ. հ.14/83373Հ զեկուցագիրը.
1.Դադարեցնել «Հրաչուհի-Հռիփսիմե» ՍՊԸ-ի՝ Երևանի ներհամայնքային միկրոավտոբուսային հ.հ.7, 17 երթուղիների սպասարկման իրավունքը:
2.Երևանի քաղաքապետի 2012 թվականի մարտի 30-ի «Երևան քաղաքի ներքաղաքային կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղային ցանցը հաստատելու մասին» հ.2911-Ա որոշման N 2 հավելվածից հանել միկրոավտոբուսային հ.7, 17 երթուղիները:
3.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետին՝ լուծել Երևանի ներհամայնքային միկրոավտոբուսային հ.հ.7, 17 երթուղիների համար «Հրաչուհի-Հռիփսիմե» ՍՊԸ-ի հետ կնքած՝ ավտոբուսային կանոնավոր փոխադրումների իրականացման պայմանագրերը։
4.Հանձնարարել «Երևանտրանս» ՓԲԸ-ի տնօրենին՝ լուծել «Հրաչուհի-Հռիփսիմե» ՍՊԸ-ի հետ կնքած՝ Երևանի ներհամայնքային միկրոավտոբուսային հ.հ.7, 17 երթուղիների սպասարկման ծառայությունների մատուցման պայմանագրերը։
5.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի վրա:
6.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի խորհրդական Ա.Գևորգյանը։


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                             Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ