Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

24.11.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


3635-Ա 24.11.2020թ.

 


ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 50-րդ հոդվածով.
1. Երևանի քաղաքապետարանի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների (մրցույթների և աճուրդների) կազմակերպման և անցկացման հանձնաժողովում առկա շուրջ 700 արխիվային գրքերում կարված փաստաթղթերը հնարավորինս սեղմ ժամկետներում գույքագրելու և հաշվառելու, դրանք «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից մշակված էլեկտրոնային հաշվառման ծրագրում պատկերատպելու և ներբեռնելու համար՝ ստեղծել աշխատանքային խումբ, հետևյալ կազմով.

 

Աշխատանքային խմբի ղեկավար

 

Սյուզաննա Սերոբյան- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի եկամուտ- ների հաշվառման և գանձման վարչության հարկային եկամուտների հաշվառման և գանձման բաժնի առաջատար մասնագետ, Երևանի քաղաքապետարանի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների (մրցույթների և աճուրդների) կազմակերպման և անցկացման հանձնա-ժողովի քարտուղար

 

Աշխատանքային խմբի անդամներ

 

Նարինե Մելիքյան- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր մասնագետ

Արմեն Մելիքջանյան- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչության գլխավոր մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար

Հեղինե Խառատյան- Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետի օգնական

 

2. Հանձնարարել աշխատանքային խմբի ղեկավարին՝ յուրաքանչյուր շաբաթ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատարին ներկայացնել հաշվետվություն՝ կատարված աշխատանքների վերաբերյալ:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատանքային խմբի ղեկավարի վրա:
4.Որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատարը:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                                                         ՀՐ.ՍԱՐԳՍՅԱՆ