Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

08.10.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

3640-Ա 08.10.2019թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ԾԱՐԱՎ ԱՂԲՅՈՒՐԻ ՓՈՂՈՑԻ Հ.104 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՐԳԵՎ ՎԱՆԻԿԻ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ,ՍԱՄՎԵԼ ՎԱՆԻԿԻ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ,ԱՆԱՀԻՏ ՎԱՆԻԿԻ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ,ԱՐՄԻՆԵ ՎԱՆԻԿԻ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ,ԿԱՐԻՆԵ ՎԱՆԻԿԻ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Պարգև Վանիկի Գաբրիելյանի(ծնված 15.09.1968թ.),Սամվել Վանիկի Գաբրիելյանի(ծնված 10.06.1962թ.),Անահիտ Վանիկի Գաբրիելյանի(ծնված 23.02.1972թ.),Արմինե Վանիկի Գաբրիելյանի(ծնված 18.07.1975թ.),Կարինե Վանիկի Գաբրիելյանի(ծնված 18.07.1975թ.)դիմումը։ Երևանի Ծարավ Աղբյուրի փողոցի հ.104 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 565.72քմ, որից 518.2քմ մակերեսով հողամասը Պարգև Վանիկի Գաբրիելյանին, Սամվել Վանիկի Գաբրիելյանին, Անահիտ Վանիկի Գաբրիելյանին, Արմինե Վանիկի Գաբրիելյանին, Կարինե Վանիկի Գաբրիելյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է (վկայական տրված՝ 16.10.2018թ. հ.16102018-01-0212):
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի 19.02.2019թ հ.1-0020, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 13.11.2018թ. հ.20591 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 28.02.2019թ. հ.20-Ել-249 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Ծարավ Աղբյուրի փողոցի հ.104 տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> օրենքի 2-րդ հոդվածով.
1. Վերականգնել Երևանի Ծարավ Աղբյուրի փողոցի հ.104 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Պարգև Վանիկի Գաբրիելյանի, Սամվել Վանիկի Գաբրիելյանի, Անահիտ Վանիկի Գաբրիելյանի, Արմինե Վանիկի Գաբրիելյանի, Կարինե Վանիկի Գաբրիելյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 518.2քմ մակերեսով հողամասին կից 47.52քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 47.52քմ մակերեսով հողամասի նկատմամբ։
2. Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։

3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
5. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ