Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

18.10.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ
   
3642-Ա  18.10.2017թ.

ԱՐՄԵՆ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ ՀԵՏ ԿՆՔՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈՒ,
ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՈՒ ԼՐԱՑՈՒՄ
ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ
 


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Լևոն Հովհաննիսյանի դիմումը` Երևանի քաղաքապետի  2005 թվականի ապրիլի 21-ի հ. 847-Ա որոշման  հիման վրա,  Դավթաշենի 4-րդ թաղամասի հ. 41 շենքի, սեփականության իրավունքով իրեն պատկանող հ.17 ավտոտնակի  (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 29.09.2015թ. հ.29092015-01-0017 վկայական) զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու մասին:   
Համաձայն ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի  կողմից 29.09.2017թ. տրված տեղեկանքի՝ անշարժ գույքի կադաստրային արժեքը կազմում է 358835 ՀՀ դրամ:                        
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով,  Երևան քաղաքի ավագանու 2016թ. դեկտեմբերի 21-ի   հ.648-Ն որոշմամբ հաստատված   հավելվածով.  
1.Լիազորել Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Լևոն Հովհաննիսյանի հետ կնքել համաձայնագիր` Դավթաշենի 4-րդ թաղամասի հ.41 շենքի հ.17 ավտոտնակի զբաղեցրած 20.1քմ մակերեսով հողամասի համար 13.07.2005թ. կնքված վարձակալության հ.131/ԴԹ պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու և դրանում փոփոխություն ու լրացում կատարելու մասին` ներառելով պայմանագրի հետևյալ փոփոխությունն ու լրացումը.    
1)պայմանագրում <<Արմեն Իսրայելյան>> բառերը փոխարինել <<Լևոն Հովհաննիսյան>> բառերով.                          
2)պայմանագրի 16-րդ կետում, նոր պարբերությամբ կատարել հետևյալ լրացումը.
<<Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարացվել է մինչև  2020 թվականի հունվարի 31-ը.>>:      
2.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում  կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝  երկամսյա ժամկետում։
4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի վրա:
5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի  աշխատակազմի քարտուղարը:     
   

                
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                             Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ