Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

08.10.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

3642-Ա 08.10.2019թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ՉԱՐԵՆՑԻ ՓՈՂՈՑԻ Հ.87/1 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԱՐԻՆԵ ԱՐՏՅՈՄԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Կարինե Արտյոմի Վարդանյանի (ծնված 29.08.1955թ.) դիմումը։ Երևանի Չարենցի փողոցի հ.87/1 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 194.96քմ, որից 110.0քմ մակերեսով հողամասը Կարինե Արտյոմի Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է(վկայական տրված՝ 01.02.1999թ. հ.035506):
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի 15.07.2019թ. հ.1-0037, 14.10.2014թ. հ.1-0292, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 27.08.2019թ. հ.13018 գրությունները, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 31.05.2018թ. հ.ԵԿԴ/2344/02/17 վճիռը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 02.08.2019թ. հ.20-Ել-1380 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Չարենցի փողոցի հ.87 տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> օրենքի 2-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի h.2387-Ն որոշմամբ.
1.Վերականգնել Երևանի Չարենցի փողոցի հ.87/1 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Կարինե Արտյոմի Վարդանյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 110.0քմ մակերեսով հողամասին կից 84.96քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 84.96քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2. Չարենցի փողոցի հ.87 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝ << Չարենցի փողոց հ.87/1 տուն>>։
2.Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

4.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

5.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                  Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ