Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

08.10.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

3643-Ա 08.10.2019թ.


ԵՐԵՎԱՆԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ՓՈՂՈՑԻ Հ.86/1 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐՄԵՆ ՆՈՐԱՅՐԻ ԱՎԱԳՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Արմեն Նորայրի Ավագյանի (ծնված 01.08.1979թ.) դիմումը։ Երևանի Շրջանային փողոցի հ.86/1 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 620.54քմ, որից 505.0քմ մակերեսով հողամասն Արմեն Նորայրի Ավագյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է (ըստ օրենքի ժառանգության իրավունքի 27.06.2019թ. հ.2364 վկայագիր):
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի 10.05.2019թ. հ.1-0536, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 05.09.2019թ. հ.14236 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 21.08.2019թ. հ.20-Ել-1727 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Շրջանային փողոցի հ.86/1 տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> օրենքի 2-րդ հոդվածով.
1.Վերականգնել Երևանի Շրջանային փողոցի հ.86/1 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Արմեն Նորայրի Ավագյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 505.0քմ մակերեսով հողամասին կից 115.54քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 115.54քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2.Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
4.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
5.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                           Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ