Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

18.10.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ
   
3644-Ա  18.10.2017թ.


ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՀԵՏ ԿՆՔՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈՒ,
ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ   ՄԱՍԻՆ
 


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Կամո Աղաբաբյանի դիմումը` Երևանի քաղաքապետի 2003 թվականի ապրիլի 22-ի հ. 843-Ա որոշման  հիման վրա,  Դավթաշենի 3-րդ թաղամասի հ.30 շենքի, սեփականության իրավունքով իրեն պատկանող հ.2 ավտոտնակի  (անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման 25.12.2008թ. հ.2528836 վկայական) զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու մասին:   
Համաձայն ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի  կողմից 07.09.2017թ. տրված տեղեկանքի՝ անշարժ գույքի կադաստրային արժեքը կազմում է 469428 ՀՀ դրամ:                        
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով,  Երևան քաղաքի ավագանու 2016թ. դեկտեմբերի 21-ի    հ.648-Ն որոշմամբ հաստատված   հավելվածի  4-րդ գլխի դրույթներով.  
1.Լիազորել Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Կամո Աղաբաբյանի հետ կնքել համաձայնագիր` Դավթաշենի 3-րդ թաղամասի հ. 30 շենքի հ.2 ավտոտնակի զբաղեցրած 31.0քմ մակերեսով հողամասի համար, 20.08.2005թ կնքված վարձակալության հ.2284/6 ՊՓ պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու և դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին` ներառելով պայմանագրի հետևյալ փոփոխություններն ու լրացումները.    
1)պայմանագրում <<Հովհաննես Մանուկյան>> բառերը փոխարինել <<Կամո Աղաբաբյան>> բառերով.                          
2)պայմանագրի 16-րդ կետում, նոր պարբերությամբ կատարել հետևյալ լրացումը.
<<Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարացվել է մինչև  2020 թվականի հունվարի 31-ը.>>.   
3)պայմանագրի 4.2 ենթակետից հանել <<(այդ թվում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնելու  կապիտալ շինարարություն)`>> բառերը.
4)պայմանագրի 4.4 ենթակետից հանել <<իսկ ամրակայված անշարժ գույքը կողմերի միջև որոշվող պայմաններով օտարելու վարձատուին.>> բառերը.     
5)պայմանագրի 6-րդ կետը լրացնել՝ նոր 6.7 ենթակետով, հետևյալ բովանդակությամբ.   
<<6.7 Վարձակալված հողամասի օգտագործման նպատակի փոփոխման անհրաժեշտության դեպքում վարձատուն իրավունք ունի, նախապես մեկ ամիս առաջ տեղեկացնելով վարձակալին, սահմանված կարգով հրաժարվել պայմանագրից:>>.
6)պայմանագրի 8-րդ կետում   <<1/մեկ/>> թիվը և բառը փոխարինել <<3/երեք/>> թվով և բառով, իսկ <<1408>> թիվը` <<4207>> թվով:     
2.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում  կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝  երկամսյա ժամկետում։
4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի վրա:
5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի  աշխատակազմի քարտուղարը:     
     


                   
        
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                             Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ