Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

18.10.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ

   
3645-Ա  18.10.2017թ.


ԳԵՂԱՄ ՊԱՊԱՆՅԱՆԻ   ՀԵՏ ԿՆՔՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ  ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈՒ,
ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՍՑԵ  ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել  Գեղամ Պապանյանի  դիմումը՝  Երևանի քաղաքապետի 2005  թվականի  ապրիլի 20-ի հ. 834-Ա որոշման  հիման վրա, Ավան-Առինջ  թաղամասի,  հ.2/14  շենքի բակում, սեփականության իրավունքով  իրեն պատկանող ավտոտնակի  (անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման 01.03.2006թ.  հ.2135439  վկայական/ զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու մասին:   
Ավան-Առինջ  թաղամասի,  հ.2/14 շենքի բակում գտնվող ավտոտնակի կադաստրային արժեքը կազմում է 415044/չորս հարյուր տասնհինգ հազար  քառասունչորս/ ՀՀ  դրամ:                                                        
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով,  ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով,  և ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի  հ.2387-Ն որոշմամբ,  Երևան քաղաքի ավագանու 2016թ. դեկտեմբերի 21-ի հ. 648-Ն որոշմամբ հաստատված   հավելվածի  դրույթներով,  հաշվի առնելով <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՓԲԸ-ի 11.10.2017թ. հ.20/2 Ե-675 գրությունը.    
1.Լիազորել Երևանի Ավան   վարչական շրջանի ղեկավար  Մանվել  Ջավադյանին ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից,   Գեղամ Պապանյանի  հետ կնքել համաձայնագիր`  Ավան-Առինջ   թաղամասի  հ.2/14 շենքի բակում   գտնվող ավտոտնակի  զբաղեցրած 28.5 քմ մակերեսով հողամասի համար  2006թ. փետրվարի  22-ին կնքված վարձակալության հ.Ա-0787 պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու և դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին` ներառելով պայմանագրի հետևյալ փոփոխություններն ու լրացումները.    
1)պայմանագրի 16-րդ կետում, նոր պարբերությամբ կատարել հետևյալ լրացումը.
<<Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարացվել է մինչև  2020  թվականի հունվարի 31-ը.>>.   
2)պայմանագրի 4.2 ենթակետից հանել <<(այդ թվում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնելու  կապիտալ շինարարություն)`>> բառերը.
3)պայմանագրի 4.4 ենթակետից հանել <<իսկ ամրակայված անշարժ գույքը կողմերի միջև որոշվող պայմաններով օտարելու վարձատուին>> բառերը.     
4)պայմանագրի 6-րդ կետը լրացնել՝ նոր 6.7 ենթակետով, հետևյալ բովանդակությամբ.   
<<6.7 Վարձակալված հողամասի օգտագործման նպատակի փոփոխման անհրաժեշտության դեպքում վարձատուն իրավունք ունի, նախապես մեկ ամիս առաջ տեղեկացնելով վարձակալին, սահմանված կարգով հրաժարվել պայմանագրից:>>.
5)պայմանագրի 8-րդ կետում   <<1/մեկ/>> թիվը  և բառը փոխարինել <<3/երեք/>> թվով և բառով, իսկ <<1290>> թիվը ` <<3870>> թվով:     
2.Գեղամ Պապանյանին պատկանող ավտոտնակին տրամադրել <<Ավան-Առինջ թաղամաս, 1-ին մկշ, հ.2/14 շենք, ավտոտնակ հ.9>>  հասցեն:   
3.Հանձնարարել <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՓԲԸ-ին՝ սույն որոշման հիման վրա տրամադրված անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը  3 աշխատանքային օրվա ընթացքում  առաքել անշարժ գույքի պետական ռեգիստրի Երևանի տարածքային ու ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի համապատասխան ստորաբաժանմանը և բաժնին, Ավան  վարչական շրջանի ղեկավարին:
4.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
5.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում  կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
6.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Ավան  վարչական շրջանի ղեկավարի, <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՓԲԸ-ի տնօրենի վրա:
7.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի  աշխատակազմի քարտուղարը:    


                      
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                             Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ