Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

08.10.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

3645-Ա 08.10.2019թ.


ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի Հ.132-Ա
ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԲԸ-ԻՆ Կ.ՈՒԼՆԵՑՈՒ ՓՈՂՈՑԻՆ ՀԱՐՈՂ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի գրությունը՝ Կ.Ուլնեցու փողոցին հարող տարածքում հողամաս տրամադրելու մասին:
Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի սեպտեմբերի 10-ի հ.132-Ա որոշմամբ՝ Երևան քաղաքի Կ.Ուլնեցու փողոցին հարող տարածքում գտնվող 12.0քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը <<բնակավայրերի>> կատեգորիայի հողերից փոխադրվել է <<էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների>> նշանակության հողերի կատեգորիա։
Քննարկվող հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերի պահանջներին, ընդգրկված է նույն օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման 4-րդ գոտում:
ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ քննարկվող հողամասը գտնվում է բնակավայրերի նպատակային նշանակության /կատեգորիայի/ խառը կառուցապատման գոտում, որն իր մեջ ներառում է և բնակելի և հասարակական կառուցապատում՝ ընդհանուր օգտագործման տարածքների հավասարաչափ համադրությամբ։
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49–րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3–րդ, 53–րդ, 59–րդ, 60–րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 10-րդ 59-րդ 481 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ. ապրիլի 12-ի հ.286 որոշմամբ հաստատված կարգի 46.2 կետի ա) ենթակետով, 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 16.04.2019թ. հ.18-06/2-24657 և 07.06.2019թ. հ.18-06/2-48908 եզրակացությունները.
1. Սահմանել, որ Երևան համայնքի սեփականություն հանդիսացող, Կ.Ուլնեցու փողոցին հարող տարածքում գտնվող հողամասի մակերեսը կազմում է 12.0քմ:
2.Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով։
3. Երևան համայնքի սեփականություն հանդիսացող, Կ.Ուլնեցու փողոցին հարող տարածքում գտնվող հողամասին տրամադրել «Կարապետ Ուլնեցու փողոց, հ.30/36» հասցեն:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ Կ.Ուլնեցու փողոցին հարող տարածքում գտնվող 12.0քմ մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը սահմանել կոմունալ ենթակառուցվածքների:
5. Կ.Ուլնեցու փողոցին հարող տարածքում գտնվող 12.0քմ մակերեսով հողամասի նկատմամբ Երևան համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելուց հետո, հողամասը կառուցապատման իրավունքով, 5 /հինգ/ տարի ժամկետով տրամադրել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին՝ կառուցապատման իրավունքի տարեկան վճարը սահմանելով տվյալ հողամասի կադաստրային արժեքի 5 /հինգ/ տոկոսի չափով։
6. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին՝ Երևանի քաղաքապետի անունից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հետ կնքել կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագիր՝ պայմանագրում ներառելով նաև 4.1.4 կետ՝ հետևյալ բովանդակությամբ.
<<4.1.4 Երևան համայնքի կամ Երևանի քաղաքապետարանի կողմից հավանության արժանացած քաղաքաշինական կամ ներդրումային ծրագրերի իրականացմամբ, ինչպես նաև Երևան համայնքի կողմից կամ մասնակցությամբ այլ ծրագրերի իրականացմամբ կամ հանրային նշանակության այլ խնդիրների կարգավորմամբ պայմանավորված սեփականատերը իրավունք ունի միակողմանի հրաժարվել սույն պայմանագրից, որի դեպքում պայմանագիրը համարվում է լուծված (դադարած)՝ պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին ծանուցումը կառուցապատման իրավունք ունեցող անձի կողմից ստանալու պահից 3 ամիսը լրանալուն հաջորդող օրը, իսկ սույն պայմանագրից ծագող կառուցապատման իրավունքի պետական գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն:>>:
7. Ընդունել ի գիտություն, որ հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքը՝ պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեում՝ համաձայն կից ներկայացվող նախագծման թույլտվության /ճարտարապետահատակագծային առաջադրանքի/։
8. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
9.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա:
10.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                  Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ