Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

18.10.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ
   
3646-Ա  18.10.2017թ.

ԵՐԵՎԱՆԻ Վ. ՇԵՆԳԱՎԻԹԻ 1-ԻՆ ՓՈՂՈՑԻ Հ.16/1  ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ
ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏԻ  ՕՀԱՆՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Աշոտ Հայրապետի  Օհանյանի (ծնված 31.08.1954թ.)  դիմումը։
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 21.02.2017թ. հ.1-0254, 18.05.20172. h.2-0113, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 27.02.2017թ. հ.1855 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 16.03.2017թ. հ.20-Ել-168 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Վ.Շենգավիթի 1-ին փողոցի հ.16/1  բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2, 3 ենթակետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքի հոդվածով, ՀՀ կառավարության  2005 թվականի դեկտեմբերի 29-ի  հ.2387-Ն որոշմամբ.
1.Վերականգնել Երևանի Վ.Շենգավիթի 1-ին փողոցի հ.16/1  հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Աշոտ Հայրապետի  Օհանյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ 191.93քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 191.93քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2.Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
3.Երևանի Վ.Շենգավիթի 1-ին փողոցի հ.16 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝ << Վ.Շենգավիթ 1-ին փողոց հ.16/1 տուն>>։
4.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
5.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
6.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի խորհրդական՝  Հ. Մուրադյանի վրա։
        



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                                  Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ