Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

18.10.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ
   
3647-Ա  18.10.2017թ.

ԵՐԵՎԱՆԻ ՍԻԼԻԿՅԱՆ ԹԱՂԱՄԱՍԻ 10-ՐԴ ՓՈՂՈՑԻ Հ.6 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԱՐԱՊԵՏ ՄՈՒԽԱԵԼԻ ՍԱՐԳՍՅԱՆԻ, ՎԱՉԱԳԱՆ ՄՈՒԽԱԵԼԻ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Կարապետ Մուխաելի Սարգսյանի (ծնված 29.09.1946թ.), Վաչագան Մուխաելի Սարգսյանի (ծնված 05.09.1949թ.) դիմումը։ Երևանի Սիլիկյան թաղամասի 10-րդ փողոցի հ.6 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 1602.3քմ, որից 1316.42քմ մակերեսով հողամասը Կարապետ Մուխաելի Սարգսյանին, Վաչագան Մուխաելի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է: (օրինական 1411.82քմ մակերեսով հողամասից օգտագործվում է 1316.42քմ մակերեսով հողամասը)։
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 1998 թվականը, Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 28.04.2016թ. հ.ԵԱԴԴ/0095/02/16 քաղաքացիական գործով կայացված վճիռը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 13.10.2016թ. հ.1-0012, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 16.09.2016թ. հ.8108 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 27.07.2017թ. հ.20-Ել-722 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Սիլիկյան թաղամասի 10-րդ փողոցի հ.6 տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2, 3 ենթակետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով.
1.Վերականգնել Երևանի Սիլիկյան թաղամասի 10-րդ փողոցի հ.6 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Կարապետ Մուխաելի Սարգսյանի, Վաչագան Մուխաելի Սարգսյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 1316.42քմ մակերեսով հողամասին կից 285.88քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 285.88քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2.Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
4.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
5.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի խորհրդական՝  Հ. Մուրադյանի վրա։
           


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                                  Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ