Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

18.10.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ
   
3648-Ա  18.10.2017թ.

ԵՐԵՎԱՆԻ ԽՈՐԵՆԱՑՈՒ ՓՈՂՈՑԻ  2-ՐԴ ՓԱԿՈՒՂՈՒ Հ.17/7  ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԽԱՉԻԿ ՇԵՔՍՊԻՐԻ ԱԶԻԶՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Խաչիկ Շեքսպիրի Ազիզյանի (ծնված 07.03.1977թ.)դիմումը։ Երևանի Խորենացու փողոցի  2-րդ փակուղու հ.17/7  հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 71.31քմ, որից 49.6քմ մակերեսով հողամասը Խաչիկ Շեքսպիրի Ազիզյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է  (որից 6.2քմ մակերեսով հողամասն ընդհանուր համատեղ սեփականություն է Սերյոժա Անուշավանի Նաջարյանի հետ), (վկայական տրված 26.10.2016թ հ. 26102016-01-0083)։
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը,
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 12.09.2017թ. հ.1-0125,«Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 28.08.2017թ. հ.10236 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 27.09.2017թ. հ.20-Ել-947 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Խորենացու փողոցի  2-րդ փակուղու հ.17/7  տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2, 3 ենթակետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով.
1.Վերականգնել Երևանի Խորենացու փողոցի  2-րդ փակուղու հ.17/7  հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Խաչիկ Շեքսպիրի Ազիզյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 49.6քմ մակերեսով հողամասին կից 21.71քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 21.71քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2.Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից  հաստատված հատակագծով։
3.ՀՀ կառավարության 15.12.2005թ. հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի հիման վրա ք.Երևան Խորենացու փողոցի  2-րդ փակուղու հ.17/7  հասցեի հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները սահմանել համապատասխանաբար՝ բնակավայրերի և բնակելի կառուցապատման։
4.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
5.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
6.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի խորհրդական՝  Հ. Մուրադյանի վրա։
           




 ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                                Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ