Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

18.10.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ
   
3649-Ա  18.10.2017թ.

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ  ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ  ՀԱՆԴԻՍԱՑՈՂ  ՀՈՂԱՄԱՍԵՐՆ
ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության հողային և քաղաքացիական օրենսգրքերին, <<Հրապարակային սակարկությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թվականի ապրիլի 12-ի հ.286, Երևան քաղաքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 21-ի հ.648-Ն և Երևանի քաղաքապետի 2010 թվականի ապրիլի 12-ի հ.1540-Ն որոշումների համապատասխան, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների (մրցույթների և աճուրդների) կազմակերպման և անցկացման հանձնաժողովի 16.10.2017թ. նիստի  արձանագրությունով  տրված առաջարկությունները.
1.Աճուրդով օտարման նպատակով առանձնացնել հողամասեր համաձայն կից հավելվածով հաստատված ելակետային տվյալների, մեկնարկային գների։
2.Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի հրապարակային սակարկությունների (մրցույթների և աճուրդների) կազմակերպման և անցկացման հանձնաժողովին՝ ապահովել սույն որոշմամբ հաստատված աճուրդով օտարման ենթակա հողամասերի վերաբերյալ տեղեկատվության հրապարակումը և սահմանված կարգով ապահովել աճուրդի անցկացումն ու արդյունքների ամփոփումը։
3.Աճուրդի օր նշանակել հրապարակային ծանուցման օրվանից հետո 30-րդ օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրը։
4.Հանձնարարել վարչական շրջանների ղեկավարներին՝ սահմանել հսկողություն կից հավելվածով նշված հողամասում ապօրինի հողազավթում և ինքնակամ կառուցապատում բացառելու նպատակով։
5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի տեղակալ Վ․Նիկոյանը։



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                          Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ