Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

18.10.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ
   
3651-Ա  18.10.2017թ.

ԵՐԵՎԱՆԻ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՓՈՂՈՑԻ 2-ՐԴ ԱՆՑՈՒՂՈՒ Հ.5/7 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍՈՒՐԵՆ ՌՈԲԵՐՏԻ ԲԵԿՉՅԱՆԻ, ՆՈՒՆԵ ՌՈԲԵՐՏԻ ԲԵԿՉՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
        


Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Սուրեն Ռոբերտի Բեկչյանի (ծնված 04.04.1967թ.), Նունե Ռոբերտի Բեկչյանի (ծնված 25.11.1965թ.)  դիմումը։ Երևանի Թումանյան փողոցի 2-րդ անցուղու հ.5/7 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 140.75քմ, որից 117.1քմ մակերեսով հողամասը Սուրեն Ռոբերտի Բեկչյանին, Նունե Ռոբերտի Բեկչյանին սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան զբաղեցրած հողամասն է (վկայական տրված 29.07.1997թ. հ.3608)։
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 1999 թվականը, 24.07.2008թ. ժառանգության իրավունքի վկայագիրը, <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՓԲԸ-ի 25.07.2017թ. հ.20/2-Ե-511, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 30.07.2015թ հ.1-0218, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 26.07.2017թ. հ.9678 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 17.07.2017թ. հ.20-Ել-682 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Թումանյան փողոցի 2-րդ անցուղու հ.5/7 բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ  հողամասը համապատասխանում է ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2, 3 ենթակետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի  ցանկում, ղեկավարվելով  ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ կետով, <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի  հ.2387-Ն որոշմամբ.
1.Վերականգնել Երևանի Թումանյան փողոցի 2-րդ անցուղու հ.5/7 հասցեում Սուրեն Ռոբերտի Բեկչյանին, Նունե Ռոբերտի Բեկչյանին սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան զբաղեցրած հողամասի հողհատկացման հիմքերը 117.1քմ մակերեսով հողամասի չափով, բնակելի տանը կից հողամասի սեփականության իրավունքը 23.65քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 140.75քմ մակերեսով հողամասի և 23.65քմ մակերեսով հողամասի վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2.Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
3.Երևանի Թումանյան փողոցի 2-րդ նրբանցքի հ.5 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝ << Թումանյան փողոց 2-րդ անցուղի հ.5/7 տուն>>։
4.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
5.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
6.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի խորհրդական` Հ.Մուրադյանի վրա։



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                                Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ