Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

18.10.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ
   
3652-Ա  18.10.2017թ.

ԵՐԵՎԱՆԻ ՍԱՐԻ ԹԱՂԻ 16-ՐԴ ՓՈՂՈՑԻ Հ.23 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱՐԳԻՍ ԲԱԲԿԵՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ, ԼԵՎՈՆ ՍԱՐԳՍԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Սարգիս Բաբկենի Հարությունյանի (ծնված 15.02.1957թ.), Լևոն Սարգսի Հարությունյանի (ծնված 12.01.1983թ.) դիմումը։ Երևանի Սարի Թաղի 16-րդ փողոցի հ.23 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 196.89քմ, որից 154.5քմ մակերեսով հողամասը Սարգիս Բաբկենի Հարությունյանին, Լևոն Սարգսի Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է (վկայական տրված 29.07.2016թ. հ.29072016-01-0090):
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 04.09.2017թ. հ.1-0298, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 31.08.2017թ. հ.10944 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 06.09.2017թ. հ.20-Ել-852 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Սարի Թաղի 16-րդ փողոցի հ.23 տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2, 3 ենթակետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով.
1.Վերականգնել Երևանի Սարի Թաղի 16-րդ փողոցի հ.23 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Սարգիս Բաբկենի Հարությունյանի, Լևոն Սարգսի Հարությունյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 154.5քմ մակերեսով հողամասին կից 42.39քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 42.39քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2.Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
4.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
5.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի խորհրդական՝  Հ. Մուրադյանի վրա։
           

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                               Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ