Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

18.10.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ
   
3653-Ա  18.10.2017թ.

ԵՐԵՎԱՆԻ ՉԱՐԵՆՑԻ ՓՈՂՈՑԻ Հ.103/3 ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ
ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳԱՅԱՆԵ ԱՐԱՄԻ ԴԱՎԹՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


    
Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Գայանե Արամի Դավթյանի (ծնված 30.03.1960թ.)  դիմումը։
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 1993 թվականը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 13.10.2016թ. հ.1-0038, 19.01.2017թ. հ.1-0087, 19.04.2017թ. հ.2-0020, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 19.10.2016թ. հ.9447 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 20.01.2017թ. հ.20-Ել-34 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Չարենցի փողոցի հ.103/3  բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2, 3 ենթակետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքի 1-ին հոդվածով, ՀՀ կառավարության  2005 թվականի դեկտեմբերի 29-ի  հ.2387-Ն որոշմամբ.
1.Վերականգնել Երևանի Չարենցի փողոցի հ.103/3  հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Գայանե Արամի Դավթյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ 123.97քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 123.97քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2.Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
3.Երևանի Չարենցի փողոցի հ.103  հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝ << Չարենցի փողոց հ.103/3  տուն>>։
4.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
5.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
6.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի խորհրդական՝  Հ. Մուրադյանի վրա։

         

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                                  Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ