Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

19.10.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ
   
3656-Ա  19.10.2017թ.

ՖՐԻԴԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ   ՀԵՏ   ԿՆՔՎԱԾ   ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈՒ,
ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՈՒ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել  Արմեն Զոհրաբյանի  դիմումը` Վարդանանց  փողոցի  հ.16 շենքի,  սեփականության իրավունքով իրեն պատկանող հ.11 ավտոտնակի (անշարժ գույքի նկատմամբ  իրավունքների  պետական գրանցման 06.09.2017թ. N 06092017-01-0165 վկայական) զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու մասին:     
Վարդանանց  փողոցի  հ.16 շենքի h.11  ավտոտնակի կադաստրային արժեքը  կազմում է   2 194 806 ՀՀ դրամ:                             

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի   466-րդ և   468-րդ հոդվածների 1-ին մասերով, Երևան քաղաքի  ավագանու 2016թ. դեկտեմբերի 21-ի հ.648-Ն որոշմամբ հաստատված   հավելվածով.
1.Լիազորել Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ա.Սադոյանին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Արմեն Զոհրաբյանի  հետ կնքել համաձայնագիր՝  Վարդանանց  փողոցի  հ.16 շենքի h.11  ավտոտնակի զբաղեցրած 22,7 քմ մակերեսով հողամասի համար 07.09.2005թ. կնքված վարձակալության հ.23/35-2274  պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու և պայմանագրում փոփոխություն ու լրացում կատարելու մասին.
1)պայմանագրում <<Ֆրիդա Պետրոսյանը>> բառերը  փոխարինել <<Արմեն  Զոհրաբյանը>>  բառերով.                                           

2)պայմանագրի 18-րդ կետում, նոր պարբերությամբ կատարել հետևյալ լրացումը.
<<Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարացվել է մինչև  2020  թվականի հունվարի 31-ը:>>:  
2.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում  կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի վրա:
5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի  աշխատակազմի քարտուղարը:     



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                             Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ