Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

19.10.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ
   
3657-Ա  19.10.2017թ.
        
ՍՈՆՅԱ  ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ  ՀԵՏ ԿՆՔՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈՒ,
ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻՆ ՀԱՍՑԵ  ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ
 


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել  Սոնյա Մարտիրոսյանի  լիազորված անձ  Հաբիկ Հայրապետյանի դիմումը` Կորյունի փողոցի հ.1 շենքի բակում գտնվող ավտոտնակի (անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման 25.02.1999թ. հ.0129995 վկայական) զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու մասին:    
Կորյունի փողոցի հ.1 շենքի բակում գտնվող   ավտոտնակի կադաստրային արժեքը  կազմում է 795 600 ՀՀ դրամ:                                                                                          
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 318-րդ,  466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի  հ.2387-Ն որոշմամբ, Երևան քաղաքի  ավագանու 2016թ. դեկտեմբերի 21-ի հ. 648-Ն որոշմամբ հաստատված   հավելվածով, հաշվի առնելով <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՓԲԸ-ի 13.10.2017թ. հ.20/2 Ե-680 գրությունը.  
1.Լիազորել Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ա.Սադոյանին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Սոնյա Մարտիրոսյանի  հետ կնքել համաձայնագիր` Կորյունի փողոցի հ.1 շենքի բակում գտնվող ավտոտնակի զբաղեցրած 15,6 քմ մակերեսով հողամասի համար 04.02.1999թ. կնքված վարձակալության հ.ՓԲ-1751 06/1903 պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու և դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին` ներառելով պայմանագրի հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1)պայմանագրի 19-րդ կետում, նոր պարբերությամբ կատարել հետևյալ լրացումը.
<<Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարացվել է մինչև  2020  թվականի հունվարի 31-ը:>>.  
2)պայմանագրի 5.2 ենթակետից հանել <<(այդ թվում` իրականացնել կապիտալ շինարարություն)`>> բառերը.      
3)պայմանագրի 5.5 ենթակետից հանել <<կամ օտարել հողի վրա կատարված բարելավումները և ամրակայած գույքը հօգուտ  Վարձատուի >> բառերը.  
4)պայմանագրի 7-րդ կետը լրացնել նոր` 7.6 ենթակետով, հետևյալ բովանդակությամբ.     
<<7.6 Վարձակալված հողամասի օգտագործման նպատակի փոփոխման անհրա-ժեշտության դեպքում վարձատուն իրավունք ունի, նախապես տեղեկացնելով վարձակալին, սահմանված կարգով լուծել պայմանագիրը:>>.
5)պայմանագրի 4-րդ կետում  <<1-հա -25846200>> թվերն ու բառը  փոխարինել <<1 քմ- 39000>> թվերով  ու  բառով.
6)պայմանագրի 9-րդ կետում <</տասը/>> բառը փոխարինել <<երեք>> բառով, իսկ <<4033 /չորս հազար երեսուներեք>> թիվն ու բառերը՝ <<18252>> թվով.   
7)պայմանագրի 13-րդ կետում  << 103004220044>> թիվը  փոխարինել << 900015213128>> թվով.
8)պայմանագրի  15-րդ  և 16-րդ կետերում  <<0.25%>> թիվը փոխարինել << 0.05%>> թվով:
2.Սոնյա Մարտիրոսյանին  պատկանող ավտոտնակին տրամադրել <<Կորյունի փողոց, հ.1 շենք, ավտոտնակ հ.2>>  հասցեն:                                                                    
3.Հանձնարարել <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՓԲԸ-ին՝ սույն որոշման հիման վրա տրամադրված անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը  3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել անշարժ գույքի պետական ռեգիստրի Երևանի տարածքային ու ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի համապատասխան ստորաբաժանմանը և բաժնին, Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին:
4.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
5.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում  կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
6.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի, <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>>   ՓԲԸ-ի տնօրենի վրա:
7.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի  աշխատակազմի քարտուղարը:     
    



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                             Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ