Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

19.10.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ
   
3658-Ա  19.10.2017թ.

         ԿԻԵՎՅԱՆ ՓՈՂՈՑԻ  Հ.12 ՇԵՆՔԻ Հ.23  ԱՎՏՈՏՆԱԿԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ  ՎԱՐՁԱԿԱԼՈԻԹՅԱՆ  ՊԱՅՄԱՆԱԳՐԻ  ԳՈՐԾՈՂՈԻԹՅԱՆ  ԺԱՄԿԵՏԸ  ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈԻ, ՊԱՅՄԱՆԱԳՐՈԻՄ ՓՈՓՈԽՈԻԹՅՈԻՆ ՈԻ  ԼՐԱՑՈԻՄ  ԿԱՏԱՐԵԼՈԻ ՄԱՍԻՆ

 


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել  Արտյոմ Հայրապետյանի դիմումը` Երևանի քաղաքապետի 2005թ. ապրիլի 22-ի հ.854-Ա և 2015թ. հուլիսի 23-ի հ. 2245-Ա  որոշումների հիման վրա, Կիևյան փողոցի հ.12 շենքի, 2017 թվականի   սեպտեմբերի 25-ին  անշարժ գույքի առուվաճառքի  հ. 1410 պայմանագրով Ալինա Ղազարյանից ձեռք բերված, իր սեփականությունը հանդիսացող հ.23 ավտոտնակի /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման  հ.28092017-01-0155 վկայական/ զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու  և անվանափոխություն  կատարելու  մասին։
Կիևյան փողոցի հ.12 շենքի հ.23 ավտոտնակի  կադաստրային  արժեքը   կազմում  է 711552 ՀՀ դրամ։
Ղեկավարվելով <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով, <<Վարչարարության  հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և    60-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, Երևան քաղաքի ավագանու 2016թ. դեկտեմբերի 21-ի հ.648-Ն  որոշմամբ   հաստատված հավելվածով.
1.Լիազորել Արաբկիր  վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանին`  Հայաստանի   Հանրապետության  օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի  քաղաքապետի անունից, Արտյոմ Հայրապետյանի հետ  կնքել համաձայնագիր` Կիևյան փողոցի h.12 շենքի,  իր սեփականությունը հանդիսացող հ.23 ավտոտնակի   զբաղեցրած 21,8քմ  մակերեսով   հողամասի  համար 2005 թվականի  օգոստոսի 1-ին կնքված վարձակալության  հ. 25601 պայմանագրի գործողության ժամկետը  երկարացնելու և դրանում փոփոխություն ու լրացում կատարելու մասին՝  ներառելով  պայմանագրում  հետևյալ  փոփոխությունն  ու  լրացումը.
1)պայմանագրում <<Ալինա Ղազարյանը>> բառերը  փոխարինել <<Արտյոմ Հայրապետյանը>> բառերով.
2)պայմանագրի 16-րդ կետում, նոր պարբերությամբ կատարել հետևյալ լրացումը.
<<Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարացվել  է  մինչև  2020 թվականի  հունվարի  31-ը.>>:
2.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման առաջին կետում  նշված համաձայնագիրը ենթակա է պետական գրանցման` անշարժ գույքի պետական ռեգիստրի  համապատասխան ստորաբաժանումում։
3.Սույն որոշումը  կարող  է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա  ժամկետում։
4.Որոշման  կատարման  կազմակերպումն  ու  պատասխանատվությունը  դնել  Երևանի   Արաբկիր  վարչական  շրջանի  ղեկավարի  վրա:
5.Սույն որոշման կատարման  ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է  Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                             Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ