Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

19.10.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ
   
3659-Ա  19.10.2017թ.
      
ՎՐԱՑԱԿԱՆ  ՓՈՂՈՑԻ Հ. 21/2  ՇԵՆՔԻ Հ. 19 ԱՎՏՈՏՆԱԿԻ  ԶԲԱՂԵՑՐԱԾ
ՀՈՂԻ ՀԱՄԱՐ ԿՆՔՎԱԾ  ՎԱՐՁԱԿԱԼՈԻԹՅԱՆ  ՊԱՅՄԱՆԱԳՐԻ
ԳՈՐԾՈՂՈԻԹՅԱՆ  ԺԱՄԿԵՏԸ  ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈԻ ՄԱՍԻՆ


Վարչական  ակտի  ընդունման  համար  հիմք է հանդիսացել Լևոն Մարտիրոսյանի  դիմումը` Երևանի    քաղաքապետի  2005  թվականի  ապրիլի  21-ի  հ. 847-Ա  և  2013թ.  սեպտեմբերի 18-ի հ. 4593-Ա որոշումների  հիման վրա, Վրացական փողոցի   հ. 21/2 շենքի, իր սեփականությունը հանդիսացող h.19 ավտոտնակի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.01102013-01-0169 վկայական) զբաղեցրած հողի համար կնքված վարձակալության պայմանագրի  գործողության  ժամկետը  երկարացնելու  մասին։
Վրացական փողոցի   հ. 21/2 շենքի հ.19 ավտոտնակի կադաստրային  արժեքը   կազմում   է   528908  ՀՀ դրամ։
Ղեկավարվելով <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով, <<Վարչարարության  հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և    60-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, Երևան քաղաքի ավագանու 2016թ. դեկտեմբերի 21-ի հ.648–Ն  որոշմամբ   հաստատված  հավելվածով.
1.Լիազորել Արաբկիր  վարչական շրջանի ղեկավար Հովհաննես  Վարդանյանին` Հայաստանի   Հանրապետության  օրենսդրությամբ սահմանված   կարգով, Երևանի  քաղաքապետի անունից, Լևոն Մարտիրոսյանի  հետ  կնքել համաձայնագիր` Վրացական փողոցի  հ. 21/2  շենքի, սեփականության  իրավունքով   իրեն  պատկանող հ.19 ավտոտնակի զբաղեցրած 18,9քմ  մակերեսով   հողի    համար  2005 թվականի  հուլիսի 13-ին կնքված վարձակալության  հ.25392 պայմանագրի գործողության ժամկետը  երկարացնելու մասին.
1)պայմանագրի 16-րդ կետում, նոր պարբերությամբ կատարել հետևյալ լրացումը.
<<Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարացվել է մինչև  2020 թվականի հունվարի  31-ը:>>:
2.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման առաջին կետում նշված համաձայնագիրը ենթակա է պետական գրանցման` անշարժ գույքի պետական ռեգիստրի  համապատասխան ստորաբաժանումում։
3.Սույն որոշումը  կարող  է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա  ժամկետում։
4.Որոշման  կատարման  կազմակերպումն  ու  պատասխանատվությունը  դնել  Երևանի   Արաբկիր վարչական  շրջանի ղեկավարի  վրա:
5.Սույն որոշման կատարման  ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է  Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                             Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ