Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

19.10.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ
   
3660-Ա  19.10.2017թ.  


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2012ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 27-Ի Հ.1983-Ա ՈՐՈՇՈՒՄԸ  
ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ԼԵՎՈՆ ՇԱՄՅԱՆԻ ՀԵՏ  ԿՆՔՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ
 ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈՒ, ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ
ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ,  ՀԱՍՑԵ  ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Լևոն Շամյանի դիմումը` Երևանի քաղաքապետի 2005թվականի ապրիլի 21-ի հ.841-Ա որոշման հիման վրա, Շերամի փողոցի հ.109 շենքի մոտ գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող ավտոտնակի (անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 24.08.2005թ. հ.2043446 վկայական) զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության  ժամկետը երկարացնելու  մասին:                                                                                                                                                             
Շերամի փողոցի հ.109շենքի  մոտ գտնվող ավտոտնակի կադաստրային արժեքը կազմում է  291 426 ՀՀ դրամ:
Ղեկավարվելով <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 75-րդ հոդվածի 1-ին մասով,   <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, ՀՀ կառավարության 2005 թ. դեկտեմբերի 29-ի  հ.2387-Ն  որոշմամբ, Երևան քաղաքի ավագանու  2016թ.  դեկտեմբերի  21-ի  հ.648-Ն որոշմամբ հաստատված հավելվածով,  հաշվի առնելով <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՓԲԸ-ի 13.10.2017թ. հ.20/2 Ե-681 գրությունը.
1.Չեղյալ ճանաչել Երևանի քաղաքապետի 2012 թվականի  փետրվարի  27-ի հ. 1983-Ա որոշումը:
2.Լիազորել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ա.Ալեքսանյանին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի  անունից, Լևոն Շամյանի հետ կնքել համաձայնագիր` Շերամի փողոցի հ.109շենքի մոտ գտնվող ավտոտնակի զբաղեցրած 22.5քմ մակերեսով հողամասի համար 2005 թվականի օգոստոսի 20-ին կնքված վարձակալության հ. 18552  պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու և դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին` ներառելով պայմանագրի հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1)պայմանագրի 16-րդ կետում, նոր պարբերությամբ կատարել հետևյալ լրացումը.
<<Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարացվել է մինչև 2020 թվականի հունվարի 31-ը:>>.
2)պայմանագրի 4.2 ենթակետից հանել <<(այդ թվում`Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնելու կապիտալ շինարարություն)>> բառերը.
3)պայմանագրի 4.4 ենթակետից հանել <<իսկ ամրակայված անշարժ գույքը կողմերի միջև որոշվող պայմաններով օտարելու վարձատուին>> բառերը.
4)պայմանագրի 6-րդ կետը լրացնել  նոր` 6.7 ենթակետով, հետևյալ բովանդակությամբ.
<<6.7Վարձակալված  հողամասի  օգտագործման նպատակի փոփոխման անհրաժեշտության դեպքում վարձատուն  իրավունք  ունի, նախապես մեկ ամիս առաջ տեղեկացնելով  վարձակալին, սահմանված կարգով հրաժարվել պայմանագրից:>>.
5)պայմանագրի  8-րդ  կետում <<մեկ>>  բառը փոխարինել <<երեք>>   բառով,  իսկ <<1018>> թիվը՝  <<3054>> թվով:
3.Լևոն Շամյանին պատկանող ավտոտնակին տրամադրել <<Գուսան Շերամի փողոց, հ.109 շենք, ավտոտնակ հ.13>>  հասցեն:
4.Հանձնարարել <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՓԲԸ-ին` սույն որոշման հիման վրա տրամադրված անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել անշարժ  գույքի պետական  ռեգիստրի Երևանի տարածքային ու  ՀՀ  ոստիկանության  Երևան քաղաքի համապատասխան ստորաբաժանմանը և բաժնին, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարին:              
5.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 2-րդ  կետում նշված համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
6.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին`  դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով` Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում:
7.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի, <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՓԲԸ-ի տնօրենի վրա:
8.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                             Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ