Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

19.10.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ
   

3661-Ա  19.10.2017թ.      


ԳԱՐԻԿ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ՀԵՏ ԿՆՔՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈՒ,
ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ,
ՀԱՍՑԵ  ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

 


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Գարիկ Առաքելյանի դիմումը` Երևանի քաղաքապետի 2004 թվականի  դեկտեմբերի   28-ի  հ.2463-Ա  որոշման  հիման վրա, Մազմանյան  փողոցի  հ.4  շենքի դիմաց գտնվող ավտոտնակի /անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման 12.04.2005թ. հ.1222389 վկայական/ զբաղեցրած հողամասի համար կնքված  վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու մասին:                                      
Ղեկավարվելով <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>>  Հայաստանի  Հանրապետության  օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ, 60-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով,  ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ, Երևան քաղաքի ավագանու  2016թ. դեկտեմբերի 21-ի հ.648-Ն որոշմամբ հաստատված հավելվածով, հաշվի առնելով  <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՓԲԸ-ի 16.10.2017թ. հ.20/2 Ե-691 գրությունը, Աջափնյակ վարչական շրջանի  ղեկավարի  աշխատակազմի  ֆինանսական  բաժնի  պետի կողմից  տրված տեղեկանքը, համաձայն որի անշարժ գույքի կադաստրային արժեքը 01.07.2013թ. դրությամբ կազմում է 491951 ՀՀ դրամ.
1.Լիազորել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով,  Երևանի  քաղաքապետի  անունից,  Գարիկ Առաքելյանի հետ կնքել  համաձայնագիր  Աջափնյակի  Մազմանյան  փողոցի  հ.4  շենքի դիմաց գտնվող  ավտոտնակի  զբաղեցրած  25.9 քմ մակերեսով հողամասի համար, 2005 թվականի ապրիլի 8-ին կնքված վարձակալության հ.935 ՊԱ պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու և դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին` ներառելով պայմանագրի հետևյալ փոփոխություններն ու լրացումները.              
1)պայմանագրի 16-րդ կետում, նոր պարբերությամբ կատարել հետևյալ լրացումը.
<<Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարացվել է մինչև  2020 թվականի հունվարի 31-ը.>>.
2)պայմանագրի 4.2. ենթակետից հանել <<(այդ թվում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնելու  կապիտալ շինարարություն)`>> բառերը.
3)պայմանագրի 4.4 ենթակետից հանել <<իսկ ամրակայված անշարժ գույքը կողմերի միջև որոշվող պայմաններով օտարելու վարձատուին.>> բառերը.     
4)պայմանագրի 6-րդ կետը լրացնել նոր՝ 6.7 ենթակետով, հետևյալ բովանդակությամբ.   
<<6.7. Վարձակալված հողամասի օգտագործման նպատակի փոփոխման անհրաժեշտության դեպքում վարձատուն իրավունք ունի, նախապես մեկ ամիս առաջ տեղեկացնելով վարձակալին, սահմանված կարգով հրաժարվել պայմանագրից:>>.
5)պայմանագրի 8-րդ կետում  <<1/մեկ/>> թիվը և բառը  փոխարինել <<3/երեք/>> թվով և բառով, իսկ <<1172>> թիվը` <<3515>> թվով:      
2.Գարիկ Առաքելյանին պատկանող ավտոտնակին տրամադրել <<Մազմանյան փողոց, հ.4 շենք, ավտոտնակ հ.4>>  հասցեն:                                           
3.Հանձնարարել <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՓԲԸ-ին՝ սույն որոշման հիման վրա տրամադրված անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել անշարժ գույքի պետական ռեգիստրի Երևանի տարածքային ու ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի համապատասխան ստորաբաժանմանը և բաժնին, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարին:
4.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման առաջին կետում նշված   համաձայնագիրը ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
5.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
6.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի, <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՓԲԸ-ի տնօրենի վրա:
7.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի  աշխատակազմի քարտուղարը:     
     



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                             Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ