Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

09.10.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

3699-Ա 09.10.2019թ.

 

ՀԱԿՈԲՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.1 ՇԵՆՔԻ Հ.8 ԹԻԹԵՂՅԱ ԱՎՏՈՏՆԱԿԻ
ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԱՄԱՐ ԿՆՔՎԱԾ ՎԱՐՁԱԿԱԼՈԻԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈԻԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈԻ,
ՊԱՅՄԱՆԱԳՐՈԻՄ ՓՈՓՈԽՈԻԹՅՈԻՆՆԵՐ ՈԻ ԼՐԱՑՈԻՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈԻ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Վիոլետա Հակոբյանի դիմումը` Երևանի քաղաքապետի 2004 թվականի դեկտեմբերի 28-ի հ. 2464-Ա և 2009 թվականի հունիսի 4-ի հ. 5858-Ա որոշումների հիման վրա, Հակոբյան փողոցի հ.1 շենքի հ.8 թիթեղյա ավտոտնակի (անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 28.09.2009թ. հ.2748634 վկայական) զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին:
Հակոբյան փողոցի հ.1 շենքի հ.8 թիթեղյա ավտոտնակի կադաստրային արժեքը կազմում է 1113840 ՀՀ դրամ։
Ղեկավարվելով <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 49-րդ հոդվածով, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, Երևան քաղաքի ավագանու 2018թ.դեկտեմբերի 25-ի հ. 41–Ն որոշման հավելվածով.
1.Լիազորել Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանին` օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Վիոլետա Հակոբյանի հետ կնքել համաձայնագիր` Հակոբյան փողոցի հ.1 շենքի հ.8 թիթեղյա ավտոտնակի զբաղեցրած 21,4քմ մակերեսով հողամասի համար 20.06.2005թ. կնքված վարձակալության հ. 1554/6-ՊՓ պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու և դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին՝ ներառելով պայմանագրում հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1) պայմանագրի 16-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ, հետևյալ բովանդակությամբ.
<<Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2024 թվականի հոկտեմբերի 1-ը.>>.
2)պայմանագրի 5.5 ենթակետից հանել <<և ամրակայված անշարժ գույքը վարձատուին օտարելու>> բառերը.
3) պայմանագրի 6-րդ կետը լրացնել նոր՝ 6.7 և 6.8 ենթակետերով, հետևյալ բովանդակությամբ.

<<6.7 Վարձակալված հողամասի օգտագործման նպատակի փոփոխման անհրաժեշտության դեպքում վարձատուն իրավունք ունի, նախապես մեկ ամիս առաջ տեղեկացնելով վարձակալին, սահմանված կարգով հրաժարվել պայմանագրից:>>.
<<6.8 Երևան համայնքի կամ Երևանի քաղաքապետարանի կողմից հավանության արժանացած քաղաքաշինական կամ ներդրումային ծրագրերի իրականացմամբ կամ բակային, միջբակային տարածքների քաղաքաշինական կանոնակարգմամբ, ինչպես նաև Երևան համայնքի կողմից կամ մասնակցությամբ այլ ծրագրերի իրականացման կամ հանրային նշանակության այլ խնդիրների կարգավորմամբ պայմանավորված` վարձատուն իրավունք ունի միակողմանի հրաժարվել սույն պայմանագրից, որի դեպքում պայմանագիրը համարվում է լուծված /դադարած/ պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին ծանուցումը վարձակալի կողմից ստանալու պահից երեք ամիսը լրանալուն հաջորդող օրը, իսկ սույն պայմանագրից ծագող վարձակալության իրավունքի պետական գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում`<<Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն`վարձատուի դիմումի հիման վրա:>>.
4) պայմանագրի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<Հողամասի տարեկան վարձավճարը կազմում է տվյալ հողամասի կադաստրային արժեքի 3/երեք/ տոկոսը, որը կազմում է 16275 /տասնվեց հազար երկու հարյուր յոթանասունհինգ/ ՀՀ դրամ։ Պայմանագրի կնքման պահին հողամասի կադաստրային արժեքը 1 քմ-ի համար կազմում է 25350 ՀՀ դրամ:>>:
2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման առաջին կետում նշված համաձայնագիրը ենթակա է պետական գրանցման` ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում։
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում։
4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի վրա:
5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                    Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ