Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

15.10.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

3774-Ա 15.10.2019թ.


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 2723-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2019թ. հունվարի 29-ի «Երևան քաղաքի արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման 2019 թվականի հիմնական միջոցառումների պլանը հաստատելու մասին» հ.165-Ա որոշման N1 հավելվածի 11.2-րդ կետի 5-րդ ենթակետը, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության գործընթացների նախապատրաստական միջոցառումները լիարժեք պլանավորելու և կազմակերպելու նպատակով.
1. Երևանի քաղաքապետի 2015 թվականի սեպտեմբերի 1-ի «Երևան քաղաքի բնակչության, նյութական և մշակութային արժեքների տարհանման պլանը հաստատելու մասին» N2723-Ա որոշման N5 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման հավելվածի:
2. Որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետը:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                     Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ