Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

16.10.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

3779-Ա 16.10.2019թ.

 

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ


Հաշվի առնելով, որ ինքնակամ կառույցը կառուցված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև ելնելով այն հանգամանքից, որ ինքնակամ կառույցը համապատասխանում է հաստատված պետական կամ համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերի նախատեսված գոտիներում գտնվող կառույցների ծրագրերի պայմաններին, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ, քաղաքացիական օրենսգրքի 188–րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 23.09.2019թ. տրված հ.18-06/Ի-160, h.18-06/O-435 մասնագիտական եզրակացությունները, հաշվի առնելով ինքնակամ կառույցների արտաքին չափերի մասին “ԿԱՖԷ” ՍՊԸ-ի կողմից 05.06.2019թ. տրված տեղեկանքները, ինչպես նաև հաշվի առնելով կառույցն իրականացրած անձի դիմումը (18.09.2019թ. հ.Շ-1310).
1. Երևան, Նոր–Նորք Մոլդովական փողոց, հ.15/2 հասցեում սեփականության իրավունքով (սեփականության իրավունքի գրանցման 11.05.2018թ. հ.11052018-01-0136վկայական) քաղաքացի Հայկ Կարլենի Շխիկյանին /անձնագիր AM0914495, տրված 007կողմից 24.10.2012թ, ծնված 05.01.1976թ., հաշվառման հասցե` ք.Երևան, Ռուբինյանց փողոց, հ.21/2շենք, բն.38/ պատկանող հողամասում ինքնակամ կառուցված 347.52քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (հասարակական շինություն) ճանաչել օրինական։
2. Սահմանել, որ հողամասի սեփականատերը.
1) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 2224128 (երկու միլիոն երկու հարյուր քսանչորս հազար հարյուր քսանութ) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.
2) իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։
3) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում 2-րդ կետի 1-ին ենթակետով օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած։
3. Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող 10.28քմ (6.41քմ մակերեսով հողամասի համար՝ Մոլդովական փողոց, հ.15/6, 3.87քմ մակերեսով հողամասի համար՝ Մոլդովական փողոց, հ.15/5 հասցեները) ընդհանուր մակերեսով հողամասում կառուցված՝ հասարակական շինություն, գործառական նշանակությամբ ինքնակամ կառույցը, համարել Երևան քաղաքի սեփականությունը և այն ճանաչել օրինական (կցվում է հողամասի և շինությունների հատակագծերը)։
4. Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 15.12.2005թ. հ.2330-Ն որոշումով հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագիծը՝ հողամասի գործառական նշանակությունը սահմանել հասարակական կառուցապատման։
5. Սույն որոշման 3-րդ կետում նշված օրինականացված կառույցը և հողամասը գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքի ձևով ձեռք բերելու առաջարկ կատարել կառույցն իրականացրած անձ՝ Հայկ Կարլենի Շխիկյանին /անձնագիր AM0914495, տրված 007կողմից 24.10.2012թ, ծնված 05.01.1976թ., հաշվառման հասցե` ք.Երևան, Ռուբինյանց փողոց, հ.21/2շենք, բն.38/, այսուհետ՝ Գնորդ։
6. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված և դրան հարակից հասցեներում գտնվող տարածքների քաղաքաշինական խնդիրների հստակեցման արդյունքում, սույն որոշման 1-ին կետում նշված օրինականացվող կառույցին և հողամասին կից Մոլդովական փողոց, հ.15/2 հասցեում գտնվող Հայկ Կարլենի Շխիկյանին սեփականության իրավունքով պատկանող շինությամբ զբաղեցված 9.25քմ մակերեսով վարձակալության իրավունքով տրամադրված հողամասը /վկայական 11.05.2018թ. հ.11052018-01-0136/ ընդգրկված չէ հողային օրենսգրքով նախատեսված 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում
7. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Մհեր Աղաբեկյանին` ինքնակամ կառույցն իրականացրած անձի կողմից սույն որոշման 3-րդ կետում նշված կառույցի և դրա համար առանձնացված հողամասի օրինականացման համար սահմանված չափով և կարգով գումարների վճարումից և այդ մասին Երևան համայնքի բյուջեի համապատասխան հաշվին մուտքագրված լինելու փաստը հավաստող աշխատակազմի ֆինանսական վարչության կողմից տրամադրված գրավոր տեղեկանք-քաղվածքը ստանալուց հետո, 10-օրյա ժամկետում Երևանի քաղաքապետի անունից Գնորդի հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր:
8. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
9. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                          Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ