Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

16.01.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

38-Ա 16.01.2020թ.


ՎԱՀԱՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԻ ՀԵՏ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ
ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Երևանի քաղաքապետի 2006 թվականի օգոստոսի 23-ի հ.1356-Ա և 2006 թվականի հուլիսի 28-ի հ.1235-Ա որոշումներով՝ Երևանի Մ.Մելիքյան փողոցի հ.6 և հ.7 հասցեներում գտնվող ավտոտնակների զբաղեցրած հողամասերը կառուցապատման իրավունքով տրա-մադրվել են Վլադիմիր Մաթևոսյանին և Արմեն Մաթևոսյանին, 2006 թվականի սեպտեմբերի 22-ին կնքվել են հ.26/Կ և հ.28/Կ կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագրերը, որոնցից ծագող իրավունքները ենթարկվել են պետական գրանցման:
2006 թվականի սեպտեմբերի 22-ին կնքված կառուցապատման իրավունքի տրամադրման մասին հ.28/Կ և հ.26/Կ պայմանագրերի գործողության ժամկետները ավարտվել է 2006 թվականի հուլիսի 28-ին:
2016 թվականի մարտի 12-ին և ապրիլի 13-ին կնքված պայմանագրերում փոփոխություն կատարելու մասին հ.97 և հ.132 համաձայնագրերի համաձայն՝ հ.28/Կ և հ.26/Կ կառուցապատման պայմանագրերի գործողության ժամկետները երկարաձգվել են մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը:
2018 թվականի նոյեմբերի 12-ին կնքված հողամասի կառուցապատման իրավունքի առուվաճառքի հ.8128 և հ.8129 պայմանագրերի համաձայն՝ Մ.Մելիքյան փողոցի հ.6 և հ.7 հասցեներում գտնվող ավտոտնակները վաճառվել են Վահան Մամիկոնյանին, որոնցից ծագող իրավունքները ենթարկվել են պետական գրանցման /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 05.12.2018թ. հ.05122018-01-0157 և 05.12.2018թ. հ.05122018-01-0068 վկայականներ/:
Վահան Մամիկոնյանը դիմել է Երևանի քաղաքապետին՝ կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագրերի գործողության ժամկետը երկարաձգելու խնդրանքով:
Հաշվի առնելով վերոգրյալ փաստական հանգամանքները, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 25-ի հ.178-Ն որոշման հավելվածի 41-րդ կետի 1-ին ենթակետը և 2006 թվականի սեպտեմբերի 22-ին կնքված կառուցապատման իրավունքի տրամադրման հ.26/Կ և հ.28/Կ պայմանագրերի 9.2-րդ կետը.
1.Լիազորել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Կ.Հակոբյանին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Վահան Մամիկոնյանի հետ կնքել Երևանի Մ.Մելիքյան փողոցի հ.6 և հ.7 հասցեներում գտնվող ավտոտնակների զբաղեցրած 18.0 քմ-ական մակերեսներով հողամասերի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագրեր՝ գործողության ժամկետները սահմանելով մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը՝ վարձավճարը սահմանելով հողամասի կադաստրային արժեքի 3%-ի չափով՝ պայմանագրերում ներառելով նաև կետեր հետևյալ բովանդակությամբ.
«4.1.4 Կառուցապատված հողամասի օգտագործման նպատակի փոփոխման անհրաժեշտության դեպքում սեփականատերն իրավունք ունի, նախապես մեկ ամիս առաջ տեղեկացնելով կառուցապատման իրավունք ունեցող անձին, սահմանված կարգով հրաժարվել պայմանագրից».
«4.1.5 Երևան համայնքի կամ Երևանի քաղաքապետարանի կողմից հավանության արժանացած քաղաքաշինական կամ ներդրումային ծրագրերի իրականացմամբ, ինչպես նաև Երևան համայնքի կողմից կամ մասնակցությամբ այլ ծրագրերի իրականացման կամ հանրային նշանակության այլ խնդիրների կարգավորմամբ պայմանավորված սեփականատերն իրավունք ունի միակողմանի հրաժարվել սույն պայմանագրից, որի դեպքում պայմանագիրը համարվում է լուծված (դադարած)՝ պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին ծանուցումը կառուցապատման իրավունք ունեցող անձի կողմից ստանալու պահից 3 ամիսը լրանալուն հաջորդող օրը, իսկ սույն պայմանագրից ծագող կառուցապատման իրավունքի պետական գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում՝ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն»:
2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետով նախատեսված պայմանագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով ՀՀ վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                     Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ