Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

21.10.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

3825-Ա 21.10.2019թ.

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի Հ.140-Ա ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԵՎ ԾՈՎԱԿԱԼ ԻՍԱԿՈՎԻ ՊՈՂՈՏԱՅԻ
Հ.10/16 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Բեռնի Վիլդենմաննի, Անդրեա Պետրա Վիլդենմաննի լ/ա Հայկ Պողոսյանի դիմումը՝ Ծովակալ Իսակովի պողոտայի հ.10/16 հասցեում գտնվող, ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով Բեռնի Վիլդենմաննին, Անդրեա Վիլդենմաննին, Դավիթ Իսահակյանին և Արամ Ստեփանյանին պատկանող հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոխելու մասին:
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել անշարժ գույքի նկատմամբ իրավուքների պետական գրանցման 25.12.2015թ. հ.25122015-01-0006 վկայականը, 31.05.2016թ. տրված հ.01/18-07/1-Ս-2669-285 նախագծման թույլտվությունը /ճարտարապետահատակագծային առաջադրանք/, 23.08.2016թ. հ.01/18-Ս-4271-753 շինարարության թույլտվությունը, համաձայն որոնց անշարժ գույքի նկատմամբ իրավուքների պետական գրանցման 25.12.2015թ. հ.25122015-01-0006 վկայականում ամրագրված շինությունները ենթակա են հանդիսությունների սրահի վերակառուցման, հարկայնության ավելացման և հասարակականի վերափոխման:
Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի հոկտեմբերի 8-ի հ.140-Ա որոշմամբ՝ Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտայի հ.10/16 հասցեում գտնվող 2683.5քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը «արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության» հողերի կատեգորիայից փոխադրվել է «բնակավայրերի» հողերի կատեգորիա։
Ղեկավարվելով «Երևամ քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 07.08.2019թ. հ.18-06/1-Պ-2556 եզրակացությունը.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ Ծովակալ Իսակովի պողոտայի հ.10/16 հասցեում գտնվող 2683.5քմ մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը սահմանել հասարակական կառուցապատման:
2. Սույն որոշումից ծագող հողամասի գործառնական նշանակության փոփոխությունը ենթակա է պետական գրանցման՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
3. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի վրա:
5. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                     Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ