Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

21.10.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

3826-Ա 21.10.2019թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի Հ. 3335-Ա
ԵՎ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի Հ. 3660-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով.
1. Ուժը կորցրած ճանաչել Երևանի քաղաքապետի 2019 թվականի հոկտեմբերի 9-ի «Երևանի քաղաքապետի 2019 թվականի սեպտեմբերի 2-ի հ. 3134-Ա և 2019 թվականի սեպտեմբերի 16-ի հ. 3335-Ա որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» h.3660-Ա որոշման 2-րդ կետը:
2. Երևանի քաղաքապետի 2019 թվականի սեպտեմբերի 16-ի «Հրայր Դավթյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները համապատասխանաբար բնակավայրերի և բնակելի կառուցապատման սահմանելու մասին» հ.3335-Ա որոշման մեջ նշված «Սոնյա Ստեփանյան» բառերը փոխարինել «Հրայր Դավթյան» բառերով:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
4. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                       Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ