Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

04.11.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4122-Ա 04.11.2019թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ԱՅԳԵՍՏԱՆԻ 11-ՐԴ ՓՈՂՈՑԻ Հ.59 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱԳՆԵՍԱ ՕՔՍԵՆԻ ՄԻՐԶՈՅԱՆԻ,ԱԼՎԻՆԱ ՕՔՍԵՆԻ ՄԻՐԶՈՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Ագնեսա Օքսենի Միրզոյանի(ծնված 17.07.1957թ.), Ալվինա Օքսենի Միրզոյանի (ծնված 17.07.1957թ.) դիմումը։ Երևանի Այգեստանի 11-րդ փողոցի հ.59 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 165.29քմ, որից 132.0քմ մակերեսով հողամասն Ագնեսա Օքսենի Միրզոյանին, Ալվինա Օքսենի Միրզոյանին սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան զբաղեցրած հողամասն է(ըստ կտակի ժառանգության իրավունքի 24.05.2012թ. հ.2675 վկայագիր) ։
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ կադաստրի կոմիտեի 06.08.2019թ հ.01-0694, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 06.10.2016թ. հ.9137 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 09.08.2019թ. հ.20-Ել-1430 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Այգեստանի 11-րդ փողոցի հ.59 բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ կետով, <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածներով.
1.Վերականգնել Երևանի Այգեստանի 11-րդ փողոցի հ.59 հասցեում Ագնեսա Օքսենի Միրզոյանին, Ալվինա Օքսենի Միրզոյանին սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան զբաղեցրած հողամասի հողհատկացման հիմքերը 132.0քմ մակերեսով հողամասի չափով, բնակելի տանը կից հողամասի սեփականության իրավունքը 33.29քմ,(որից 8.39քմ մակերեսով հողամասն ընդհանուր համատեղ սեփականություն է Նունե Մարտիրոսյանի հետ)մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 165.29քմ մակերեսով հողամասի և 33.29քմ մակերեսով հողամասի վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2.Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

4.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

5.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                  Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ