Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

04.11.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4125-Ա 04.11.2019թ.

 

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ. 31/9 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ
ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Պարգև Վարդանյանի դիմումը՝ Տ. Պետրոսյան փողոցի հ. 31/9 հասցեում, սեփականության իրավունքով իրեն պատկանող հողամասի /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ. 28082017-01-0215 վկայական/ նպատակային և գործառնական նշանակությունները փոխելու մասին:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ, 10-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, «Քաղաքաշինության մասին» օրենքի 14.3-րդ հոդվածի 12-րդ մասով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 11.10.2019թ. հ.18-06/1-Վ-2104 եզրակացությունը.
1. ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Տ. Պետրոսյան փողոցի հ.31/9 հասցեում գտնվող, Պարգև Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող 440.0քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը /կատեգորիան/ սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման։
2. Հողամասի նկատմամբ փոխված նպատակային և գործառնական նշանակությամբ իրավունքը ենթակա է պետական գրանցման, համաձայն կից ներկայացվող նախագծման թույլտվության (ճարտարապետահատակագծային առաջադրանքի)։
3. Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
4. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի վրա:
6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                                                   ՀՐ.ՍԱՐԳՍՅԱՆ