Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

06.11.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4135-Ա 06.11.2019թ.


ՄԻ ՇԱՐՔ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈԼԵԳԻԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ՝ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 632-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Հանրակրթության մասին օրենքի» 11-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N1392-Ն որոշման N3 հավելվածի 32-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի N 113-Ն հրամանով հաստատված կարգով, հիմք ընդունելով «Երևանի Պ.Սևակի անվան հ.123 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդի անդամ Նունե Ֆահեմբերգի Ղազարյանի, «Երևանի Ե.Չարենցի հ.67 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդի անդամ Արամ Արշալույսի Սաֆարյանի, «Երևանի հ.31 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդի անդամ Անուշ Կամոյի Ասլանյանի, «Երևանի Մ.Գորգիսյանի անվան հ.158 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդի անդամ Վարդիթեր Սեդրակի Խաչատրյանի դիմումները, «Երևանի հ.31 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի ծնողական խորհրդի 24.09.2019թ. (հ.2 արձանագրություն) որոշումը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի 30.10.2019թ. հ.12/88660 զեկուցագիրը.
1. Դադարեցնել «Երևանի Պ.Սևակի անվան հ.123 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդի անդամ Նունե Ֆահեմբերգի Ղազարյանի, «Երևանի Ե.Չարենցի հ.67 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդի անդամ Արամ Արշալույսի Սաֆարյանի, «Երևանի հ.31 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդի անդամներ Անուշ Կամոյի Ասլանյանի, Մուրադ Հրանտի Մարտիրոսյանի, «Երևանի Մ.Գորգիսյանի անվան հ.158 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդի անդամ Վարդիթեր Սեդրակի Խաչատրյանի լիազորությունները:
2. Երևանի քաղաքապետի 2016 թվականի փետրվարի 25-ի «Երևանի Աջափնյակ, Արաբկիր, Ավան, Դավթաշեն, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների հանրակրթական և հատուկ հանրակրթական դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպությունների կոլեգիալ կառավարման մարմինների՝ խորհուրդների կազմերը հաստատելու մասին» N632-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) 58-րդ կետի 5-րդ սյունակում «Ղազարյան Նունե Ֆահեմբերգի» բառերը փոխարինել «Դարբինյան Աննա Աշոտի» բառերով, 6-րդ սյունակում «Երևանի Րաֆֆու անվան հ.36 հիմնական դպրոցի տնօրեն» բառերը՝ «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության դպրոցական բաժնի գլխավոր մասնագետ» բառերով.
2) 79-րդ կետի 5-րդ սյունակում «Սաֆարյան Արամ Արշալույսի» բառերը փոխարինել «Սարգսյան Միտալինա Ռուբիկի» բառերով, 6-րդ սյունակում «Երևանի հ.171 հիմնական դպրոցի տնօրեն» բառերը՝ «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության դպրոցական բաժնի 1-ին կարգի մասնագետ» բառերով.
3) 120-րդ կետի 4-րդ սյունակում «Մարտիրոսյան Մուրադ Հրանտի» բառերը փոխարինել «Արզումանյան Սիրանուշ Մարտինի» բառերով, 5-րդ սյունակում «Ասլանյան Անուշ Կամոյի» բառերը փոխարինել «Եղոյան Տաթևիկ Հայկի» բառերով, 6-րդ սյունակում «Երևանի Դ. Վարուժանի անվան հ.89 հիմնական դպրոցի տնօրեն» բառերը՝ «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության նախադպրոցական բաժնի 1-ին կարգի մասնագետ» բառերով.
4) 136-րդ կետի 5-րդ սյունակում «Խաչատրյան Վարդիթեր Սեդրակի» բառերը փոխարինել «Հովհաննիսյան Մարինա Սուրենի» բառերով, 6-րդ սյունակում «Երևանի Գ. Չաուշի անվան հ.188 հիմնական դպրոցի տնօրեն» բառերը՝ ««Վորլդ Վիժն Հայաստան» զարգացման և բարեգործական միջազգային կազմակերպության տարածքային ծրագրերի զարգացման ղեկավար» բառերով:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի վրա:
4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Տ.Վիրաբյանի վրա:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
ՏԵՂԱԿԱԼ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                                               Հ.ՍԱՐԳՍՅԱՆ