ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

07.11.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4138-Ա 07.11.2019թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՏՎՈԳՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի փետրվարի 12-ի
N 604-Ն որոշման N 1 հավելվածի 5-րդ կետի 3-րդ ենթակետով, հիմք ընդունելով «Ա.Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենի 05.10.2019թ. գրությունը.
1.Ա.Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի հիմնադրման 90-ամյակի կապակցությամբ, երկարամյա և բարեխիղճ աշխատանքի համար Երևանի քաղաքապետի պատվոգրով պարգևատրել.
1) Ելենա Սեդրակյանին /դաշնամուրի դասատու/
2) Նունե Դանիելյանին /քանոնի դասատու, ազգային նվագարանների
համույթի ղեկավար/
3) Արամ Հարությունյանին /ջութակի դասատու, ջութակահարների համույթի ղեկավար/
4) Դավիթ Գյոդակյանին /ջազ-նվագախմբի ղեկավար/
5) Ալինա Հակոբյանին /նվագակցող/
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության և քարտուղարության պետերի վրա:
3. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Տ.Վիրաբյանի վրա:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
ՏԵՂԱԿԱԼ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                                                    Հ.ՍԱՐԳՍՅԱՆ