ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

07.11.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4143-Ա 07.11.2019թ.

 


ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ
ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ, ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Ամալյա Համբարձումյանի դիմումը՝ Դավթաշենի 1-ին թաղամասի հին կապի հանգույցի մոտ գտնվող ըստ օրենքի ժառանգության իրավունքի 10.05.2019թ. հ.2565, հ.2566, հ.2567 վկայագրերով՝ Ամալյա Համբարձումյանին, Արմեն Գրիգորյանին և Աննա Գրիգորյանին անցած 17.9քմ խանութի զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու և պայմանագրում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին:
Դավթաշենի 1-ին թաղամասի հին կապի հանգույցի մոտ գտնվող գույքի կադաստրային արժեքը կազմում է 765 247 ՀՀ դրամ:
Ղեկավարվելով <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 49-րդ հոդվածով, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ, Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի հ.41-Ն որոշման հավելվածի դրույթներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 07.08.2019թ. հ.18-06/1-Հ-7261 եզրակացությունը.
1.Լիազորել Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Միքայել Թումասյանին` օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Ամալյա Համբարձումյանի, Արմեն Գրիգորյանի և Աննա Գրիգորյանի հետ կնքել համաձայնագիր՝ Երևանի քաղաքապետի 2005 թվականի մարտի 18-ի հ.544-Ա որոշման հիման վրա, Դավթաշենի 1-ին թաղամասի հին կապի հանգույցի մոտ գտնվող, ըստ օրենքի ժառանգության իրավունքով իրենց անցած խանութի զբաղեցրած 17.9քմ մակերեսով հողամասի համար 2005 թվականի օգոստոսի 19-ին կնքված հողի վարձակալության հ.034 պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու և դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին` ներառելով պայմանագրի հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1) <<Համլետ Գրիգորյան>> բառերը փոխարինել <<Ամալյա Համբարձումյան, Արմեն Գրիգորյան և Աննա Գրիգորյան>> բառերով.
2) պայմանագրի 16-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ, հետևյալ բովանդակությամբ.
<<Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը:>>.
3) պայմանագրի 12-րդ կետում <<900055314042>> թիվը փոխարինել <<900055314133>> թվով.
4) պայմանագրի 4.2 ենթակետից հանել <<(այդ թվում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնելու կապիտալ շինարարություն )>> բառերը.
5) պայմանագրի 4.4 ենթակետից հանել` <<իսկ ամրակայված անշարժ գույքը կողմերի միջև որոշվող պայմաններով օտարելու վարձատուին>> բառերը.
6) պայմանագրի 5.5 ենթակետից հանել <<և ամրակայված անշարժ գույքը վարձատուին օտարելու>> բառերը.
7) պայմանագրի 6-րդ կետը լրացնել նոր՝ 6.7 և 6.8 ենթակետերով, հետևյալ բովանդակությամբ.
<<6.7 Վարձակալված հողամասի օգտագործման նպատակի փոփոխման անհրաժեշտության դեպքում վարձատուն իրավունք ունի, նախապես մեկ ամիս առաջ տեղեկացնելով վարձակալին, սահմանված կարգով հրաժարվել պայմանագրից:>>.
<<6.8 Երևան համայնքի կամ Երևանի քաղաքապետարանի կողմից հավանության արժանացած քաղաքաշինական կամ ներդրումային ծրագրերի իրականացմամբ, ինչպես նաև Երևան համայնքի կողմից կամ մասնակցությամբ այլ ծրագրերի իրականացման կամ հանրային նշանակության այլ խնդիրների կարգավորմամբ պայմանավորված վարձատուն իրավունք ունի միակողմանի հրաժարվել սույն պայմանագրից, որի դեպքում պայմանագիրը համարվում է լուծված (դադարած)՝ պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին ծանուցումը վարձակալի կողմից ստանալու պահից 3 ամիսը լրանալուն հաջորդող օրը, իսկ սույն պայմանագրից ծագող վարձակալության իրավունքի պետական գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ վարձատուի դիմումի հիման վրա:>>.
8) պայմանագրի 8-րդ կետում <<մեկ>> բառը փոխարինել <<հինգ>> բառով, իսկ <<810>> թիվը՝ <<4049>> թվով:
2. Ամալյա Համբարձումյանին, Արմեն Գրիգորյանին և Աննա Գրիգորյանին անցած խանութին տրամադրել <<Դավթաշենի 1-ին թաղամաս, հ.39/5>> հասցեն:
3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
4.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
5. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա:
6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
ՏԵՂԱԿԱԼ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                                                         Հ.ՍԱՐԳՍՅԱՆ