Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

07.11.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4149-Ա 07.11.2019թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 7-Ի Հ.2764-Ա
ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Վարդան Մելքոնի Իսագուլյանի ներկայացուցիչ` ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Լիլիա Հայսերի Մնոյանի դիմումը՝ Երևանի քաղաքապետի 2018 թվականի օգոստոսի 7-ի հ.2764-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
Ղեկավարվելով <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 49-րդ հոդվածով, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> օրենքի 53-րդ և 60-րդ հոդվածներով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 33-րդ հոդվածի դրույթներով, հիմք ընդունելով 11.06.2019թ. ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 1369 վկայագիրը և Վահագն Մելքոնի Իսագուլյանի 27.03.2019թ. ժառանգությունից հրաժարվելու մասին թիվ 1194 դիմումը.
1. Երևանի քաղաքապետի 2018 թվականի օգոստոսի 7-ի <<Ավանի Քուչակ թաղամասի հ.18 շենքի հ.33՝ 65.1 քմ ընդհանուր մակերեսով բնակարանն անհատույց օտարելու մասին>> հ.2764-Ա որոշման նախաբանում <<Մելքոն Գալուստի Իսագուլյանի>> բառերը փոխարինել <<Վարդան Մելքոնի Իսագուլյանի և Վահագն Մելքոնի Իսագուլյանի>> բառերով, 1-ին կետում <<Մելքոն Գալուստի Իսագուլյանին, Վահագն Մելքոնի Իսագուլյանին և Վարդան Մելքոնի Իսագուլյանին (3 անձ, այսուհետ նվիրառուներ), որպես ընտանիքի բոլոր անդամների համատեղ սեփականություն>> բառերը փոխարինել <<Վահագն Մելքոնի Իսագուլյանին (1/3 բաժին) և Վարդան Մելքոնի Իսագուլյանին (2/3 բաժին) (այսուհետ` նվիրառուներ), որպես բաժնային սեփականություն>> բառերով, 2-րդ կետում <<ղեկավարի պաշտոնակատար Մ.Ջավադյանին>> բառերը փոխարինել <<ղեկավար Ա. Դանիելյանին>> բառերով:
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
3. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
ՏԵՂԱԿԱԼ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                                                                 Հ.ՍԱՐԳՍՅԱՆ