Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

07.11.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4152-Ա 07.11.2019թ.

 

Զ.ԱՆԴՐԱՆԻԿԻ ՓՈՂՈՑԻ Հ.1/10 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ
ՏԱՐԱԾՔԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԱՄԱՐ ԿՆՔՎԱԾ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ, ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Մերուժան Իսրայելյանի դիմումը՝ Զ.Անդրանիկի փողոցի հ.1/10 հասցեում գտնվող հասարակական տարածքի զբաղեցրած հողամասի համար (անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման 04.03.2010թ. հ.2700044 վկայական) կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին:
Զ.Անդրանիկի փողոցի հ.1/10 հասցեում գտնվող գույքի կադաստրային արժեքը կազմում է 953295 ՀՀ դրամ:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի հ.41-Ն որոշման հավելվածի դրույթներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 23.10.2019թ. հ.18-06/1-Ի-687 եզրակացությունը.
1. Լիազորել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանին՝ օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Մերուժան Իսրայելյանի հետ կնքել համաձայնագիր` Զ. Անդրանիկի փողոցի հ.1/10 հասցեում գտնվող հասարակական տարածքի զբաղեցրած 18.24քմ մակերեսով հողամասի համար 17.12.1998 թվականին կնքված հողի վարձակալության հ.1-3519 պայմանագրում հետևյալ փոփոխությունն ու լրացումները կատարելու մասին.
1) պայմանագրի 19-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը:».
2) պայմանագրի 7-րդ կետը լրացնել նոր՝ 7.6 ենթակետով, հետևյալ բովանդակությամբ.
«7.6 Երևան համայնքի կամ Երևանի քաղաքապետարանի կողմից հավանության արժանացած քաղաքաշինական կամ ներդրումային ծրագրերի իրականացմամբ կամ քաղաքաշինական խնդիրների կանոնակարգմամբ, ինչպես նաև Երևան համայնքի կողմից կամ մասնակցությամբ այլ ծրագրերի իրականացման կամ հանրային նշանակության այլ խնդիրների կարգավորմամբ պայմանավորված վարձատուն իրավունք ունի միակողմանի հրաժարվել սույն պայմանագրից, որի դեպքում պայմանագիրը համարվում է լուծված կամ դադարած՝ պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին ծանուցումը վարձակալի կողմից ստանալու պահից երեք ամիսը լրանալուն հաջորդող օրը, իսկ սույն պայմանագրից ծագող վարձակալության իրավունքի պետական գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ վարձատուի դիմումի հիման վրա:».
3) պայմանագրի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<9. Հողամասի տարեկան վարձավճարը կազմում է տվյալ հողամասի կադաստրային արժեքի 5/հինգ/ տոկոսը, որը կազմում է 4126 /չորս հազար հարյուր քսանվեց/ ՀՀ դրամ: Պայմանագրի կնքման պահին հողամասի կադաստրային արժեքը 1քմ-ի համար կազմում է 4524 ՀՀ դրամ:>>:
2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա:
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
ՏԵՂԱԿԱԼ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                                             Հ.ՍԱՐԳՍՅԱՆ