Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

07.11.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4153-Ա 07.11.2019թ.


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի Հ. 1180-Ա
ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով, հիմք ընդունելով 05.03.2018թ. տրված ծննդյան վկայականը.
1. «Երևանի քաղաքապետի 2019 թվականի ապրիլի 12-ի «Երևանի Բագրատունյաց փողոցի հ.22ա շենքի հ.42՝ 41.72քմ ընդհանուր մակերեսով բնակարանն անհատույց օտարելու մասին» հ.1180-Ա որոշման 1-ին կետում «Գառնիկ և Նարեկ Բուդաղյաններին, Ագնես Աթոյանին» բառերը փոխարինել «Գառնիկ Բուդաղյանին, Ագնես և Նարեկ Աթոյաններին» բառերով:
2.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի վրա:
3.Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
ՏԵՂԱԿԱԼ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                                                    Հ.ՍԱՐԳՍՅԱՆ