Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

25.02.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


416-Ա 25.02.2021թ.

 

ԳՈՎԱԶԴԸ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 


Ղեկավարվելով «Գովազդի մասին» օրենքի 13-րդ հոդվածով, Երևանի քաղաքապետի 2017 թվականի հունվարի 16-ի հ.49-Ա որոշմամբ, Երևանի քաղաքապետի 2017 թվականի հուլիսի 19-ի հ. 444-Ա և 2019 թվականի փետրվարի 27-ի հ.152-Ա կարգադրություններով, հաշվի առնելով սոցիալական գովազդի մասին օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող համայնքային հանձնաժողովի 2021 թվականի փետրվարի 22-ի նիստի արձանագրությունը.
1. Սույն որոշման հ.1 հավելվածում ներկայացված գովազդները ճանաչել սոցիալական բնույթի, իսկ հ.2 հավելվածում ներկայացված գովազդները` չճանաչել սոցիալական բնույթի գովազդներ:
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
3. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետի վրա:
4. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Ս. Հարությունյանի վրա:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                           Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ