Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

13.11.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4232-Ա 13.11.2019թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ՍԱՐԻ ԹԱՂԻ 7-ՐԴ ՓՈՂՈՑԻ, ՆՐԲԱՆՑՔԻ Հ.16/2 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՌՈԲԵՐՏ ՎՐԵԺԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ,ՄՆԱՑԱԿԱՆ ՎՐԵԺԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ, ԽԱՉԱՏՈՒՐ ՎՐԵԺԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ, ԱՆԻՉԿԱ ԼՅՈՒԴՎԻԿԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Ռոբերտ Վրեժի Պետրոսյանի(ծնված 15.03.1969թ.),Մնացական Վրեժի Պետրոսյանի(ծնված 25.05.1964թ.), Խաչատուր Վրեժի Պետրոսյանի(ծնված 11.06.1963թ.), Անիչկա Լյուդվիկի Պետրոսյանի(ծնված 01.10.1944թ.) դիմումը։ Երևանի Սարի թաղի 7-րդ փողոցի, նրբանցքի հ.16/2 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 503.72քմ, որից 225.0քմ(փաստաթղթերով ամրագրված 358.41քմ-ի փոխարեն)մակերեսով հողամասը Ռոբերտ Վրեժի Պետրոսյանին, Մնացական Վրեժի Պետրոսյանին, Խաչատուր Վրեժի Պետրոսյանին,Անիչկա Լյուդվիկի Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է(ըստ օրենքի ժառանգության իրավունքի 28.11.2018թ. հ.7070, հ.7072, հ.7074, հ.7076 վկայագրերը):
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի 04.07.2019թ. հ.1-0158, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 05.08.2019թ. հ.11794 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 11.07.2019թ. հ.20-Ել-1221 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Սարի թաղի 7-րդ փողոցի, նրբանցքի հ.16/2 տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> օրենքի 2-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի h.2387-Ն որոշմամբ.
1.Վերականգնել Երևանի Սարի թաղի 7-րդ փողոցի, նրբանցքի հ.16/2 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Ռոբերտ Վրեժի Պետրոսյանի, Մնացական Վրեժի Պետրոսյանի, Խաչատուր Վրեժի Պետրոսյանի, Անիչկա Լյուդվիկի Պետրոսյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 225.0քմ մակերեսով հողամասին կից 278.72քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 278.72քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2.Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։

3.Սարի թաղի 7-րդ փողոցի, նրբանցքի հ.16 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝<< Սարի թաղ 7-րդ փողոց, նրբանցք հ.16/2 տուն>>։ 

4.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
5.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
6.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                     Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ