Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

13.11.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4260-Ա 13.11.2019թ.


ԱՎԱՆ, ԹՈՒՄԱՆՅԱՆ ԹԱՂԱՄԱՍ, Հ.7/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՇԵՆՔԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Երևանի քաղաքապետի 2007 թվականի հոկտեմբերի 16-ի N4228-Ա որոշմամբ Ավան, Թումանյան թաղամաս, հ.7/1 շենքի պահպանման և սպասարկման համար անհրաժեշտ հողամասն ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով փոխանցվել է տվյալ շենքի բնակարանների և (կամ) ոչ բնակելի տարածքների սեփականատերերին։ Երևանի քաղաքապետի 2007 թվականի հոկտեմբերի 16-ի N4228-Ա որոշման հիման վրա հաստատվել է հ.5053-2007 գլխավոր հատակագիծը, համաձայն որի՝ Ավան, Թումանյան թաղամաս, հ.7/1 շենքի պահպանման և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի մակերեսը կազմել է 724.39քմ, սակայն հողամասի սահմանների ճշգրտումից պարզվել է, որ այն կազմում է 735.09քմ մակերես։
Երևանի քաղաքապետի 2007 թվականի հոկտեմբերի 16-ի N4228-Ա որոշման կայացման պահին Երևան քաղաքն ունեցել է մարզի կարգավիճակ, իսկ Երևանի քաղաքապետարանը հանդիսացել է «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ:
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 110-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Երևանը համարվում է Երևան քաղաքի թաղային համայնքների իրավահաջորդը;
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտերում փոփոխություն կամ լրացում կատարում է միայն այդ նորմատիվ իրավական ակտն ընդունած մարմինը կամ նրա իրավահաջորդը:
Հաշվի առնելով վերոգրյալ իրավական և փաստական հանգամանքները, հիմք ընդունելով քաղաքացիական օրենսգրքի 224-րդ, «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքի 32-րդ հոդվածները, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի N1855-Ն որոշումը, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 14.10.2019թ. հ.18-06/1167 եզրակացությունը.
1. Սահմանել, որ Ավան, Թումանյան թաղամաս, հ.7/1 շենք հասցեում գտնվող շենքի զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի մակերեսը կազմում է 735.09քմ:
2. ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Ավան, Թումանյան թաղամաս, հ.7/1 հասցեում գտնվող 735.09քմ մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման:
3. Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված նոր նմուշի հատակագծով։
4. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետին 5-օրյա ժամկետում սույն որոշման մեկ օրինակը առաքել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Երևան տարածքային ստորաբաժանում։
5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշի¬նության վարչության պետի վրա։
6. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                          Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ