Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

14.11.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4270-Ա 14.11.2019թ.


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 07-Ի Հ. 4174-Ա
ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՆՇԱՐԺ
ԳՈՒՅՔԵՐԻ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ. 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 51-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով Մարգարիտա Մինասյանի 11.11.2019թ. հ. Մ-14382 դիմումը.
1.Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի միավորներին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:
2.Երևանի քաղաքապետի 2019թ. նոյեմբերի 07-ի «Անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին» հ. 4174-Ա որոշման հավելվածի 4-րդ կետի 2-րդ սյունակից հանել «Էդիսոն» բառը, 3-րդ սյունակից՝ «և Վրթ. Փափազյան 1-ին փողոց, հ.38» բառերը, 4-րդ սյունակում «հողամաս» բառը փոխարինել «բնակելի տուն» բառերով, իսկ 5-րդ սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ «Վրթ. Փափազյան փողոցի հ.40 հասցեում գտնվող բնակելի տանը /սեփ. վկ. հ. 1572915 և ըստ օրենքի ժառանգության իրավունքի 11.03.2009թ. հ.1979 վկայագիր/ տրամադրել հասցե՝ Վրթ. Փափազյան փողոց, հ. 40/1»։
3.Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանմանը, վարչական շրջանների ղեկավարներին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի բաժինների պետերին և դիմողներին:
4.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                  Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ