Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

20.11.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4283-Ա 20.11.2019թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 33-րդ հոդվածով.
1. Երևանի քաղաքապետի 2019 թվականի օգոստոսի 14-ի «Ուղղակի վաճառքի միջոցով լրացուցիչ հողամաս օտարելու և հասցե տրամադրելու մասին» հ.2924-Ա, 2019 թվականի հոկտեմբերի 21-ի «Ուղղակի վաճառքի միջոցով լրացուցիչ հողամաս օտարելու և հասցե տրամադրելու մասին» հ.3852-Ա, 2019 թվականի սեպտեմբերի 25-ի «Հայկուհի Չոլոկյանին ուղղակի վաճառքի միջոցով, լրացուցիչ հողամաս օտարելու մասին» հ.3470-Ա, 2019 թվականի հոկտեմբերի 1-ի «Նելլի Ավագյանին ուղղակի վաճառքի միջոցով լրացուցիչ հողամաս օտարելու մասին» հ.3572-Ա, հոկտեմբերի 8-ի «Անահիտ Թարխանյանին և Զարեմա Գուբիևային ուղղակի վաճառքի միջոցով, լրացուցիչ հողամաս օտարելու մասին» հ.3624-Ա, 2019 թվականի օգոստոսի 14-ի «Ուղղակի վաճառքի միջոցով հողամաս օտարելու և հասցե տրամադրելու մասին» հ.2925-Ա որոշումների 8-րդ, 2019 թվականի սեպտեմբերի 16-ի «Ուղղակի վաճառքի միջոցով լրացուցիչ հողամաս օտարելու մասին» հ.3337-Ա և 2019 թվականի սեպտեմբերի 3-ի «Ուղղակի վաճառքի միջոցով լրացուցիչ հողամաս օտարելու մասին» հ.3180-Ա որոշումների 6-րդ կետերում «պետ Արսեն Ամյանին» բառերը փոխարինել «պետին» բառով:
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
3. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                       Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ