Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

20.11.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4285-Ա 20.11.2019թ.


<<ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 99 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ>> ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎԱԾ ՏԱՐԱԾՔԻ ՀԱՄԱՐ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ



Հիմք ընդունելով Պետական գույքի կառավարման կոմիտեի 07.11.2019թ. հ.01/22.23/8060-19 գրությամբ ներկայացված <<Երևանի թիվ 99 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ին ամրացված պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինության գույքի վարձակալության տրամադրման աճուրդի 0511.2019թ. հ.1551 ՎԱ-1 արձանագրությունը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 22-ի հ.125 որոշման 10-րդ կետով, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի 14.01.2019թ. հ.1 պաշտոնական պարզաբանմամբ.
1. Առաջարկել <<Երևանի թիվ 99 հիմնական դպրոց>> պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենին՝ Ն.Չարբախի 3-րդ փողոցի հ.1 հասցեում գտնվող շենքի 1-ին հարկից՝ 277.2քմ ընդհանուր մակերեսով տարածքը շաբաթական 2 օր /երեքշաբթի, հինգշաբթի/ ժամը՝ 18.00-19.30, 15 000 ՀՀ դրամ ամսական վարձավճարով՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԻՈԿՈՒՇԻՆ ԿԱՐԱՏԵԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ» Հ/Կ-ի /հասցեն՝ Երևան, էստոնական փողոց, հ.14 շենք, բն. հ.70/ լ/ա Վ.Նազարեթյանի /անձնագիր՝AP 0672390, 003, 13.01.2017թ./ հետ կնքել վարձակալության պայմանագիր՝ դրա կնքման պահից սկսած մեկ տարի ժամկետով` մարզական ծրագրեր իրականացնելու նպատակով։
2. Ընդունել ի գիտություն, որ վարձակալության պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքը՝ պետական գրանցման կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում։
3. Վարձակալության պայմանագրի կնքման՝ այդ թվում՝ նոտարական վավերացման և պետական գրանցման հետ կապված բոլոր ծախսերն իրականացվում են վարձակալի հաշվին:
4. Հանձնարարել <<Երևանի թիվ 99 հիմնական դպրոց>> պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենին.
1) 10 աշխատանքային օրվա ընթացքում ապահովել սույն որոշման համաձայն վարձակալության պայմանագրի կնքումը և դրանից ծագող իրավունքի պետական գրանցումը,
2) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության և անշարժ գույքի կառավարման վարչություններ ներկայացնել վարձակալության պայմանագրի և վարձակալության իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենները,
3) Պետական գույքի կառավարման կոմիտե ներկայացնել վարձակալության պայմանագրի և վարձակալության իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենները,
4) յուրաքանչյուր եռամսյակ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչություն ներկայացնել տեղեկատվություն՝ պայմանագրով սահմանված վարձավճարի հավաքագրման, ինչպես նաև պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման վերաբերյալ:
5.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
6. Սույն որոշման կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը դնել <<Երևանի թիվ 99 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ի տնօրենի և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի վրա:
7. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Տ.Վիրաբյանի վրա:

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                             Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ